Հերոս Ռոբերտ Աբրահամյանը

Robert Abrahamyan

Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: 25-ամյա Ռոբերտն ամուսնացած էր, ունի 4 ամսեկան որդի:

Իր համայնքում Ռոբերտ Աբրահամյանին ճանաչել են որպես շատ բարեհամբույր, հարգալից երիտասարդ. «Իր ընկերների շրջանում մեծ հարգանք է վայելել», նրա մասին հիշում է Տափերականի համայնքապետ Միհրան Մանասերյանը:

 

Ռոբերտի մասին կարդացեք նաեւ այստեղ.

«Կպատմեմ, որ հերոս պապա ա ունեցել». Ռոբերտ Աբրահամյանի վիշտը սփոփողը նրա 4 ամսական տղան է

Զոհված Ռոբերտ Աբրահամյանը 4 ամսական երեխա ունի

_________________________________________________________________

4

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՌՈԲԵՐՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Տափերական գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Ռոբերտի կնոջ՝ Քնարիկի հետ։ Տանն էր նաև Ռոբերտի հինգ ամսեկան որդին։ Քնարիկը ցույց էր տալիս իր որդուն Ռոբերտի նկարն ու ասում. «տե՛ս, հայրիկն է»։ Քնարիկը մեզ պատմեց, որ Ռոբերտը շատ համառ բնավորություն ուներ։ Նա որոշել էր գնալ առաջնագիծ ու գնաց, բայց ընտանիքին ասել էր, թե իբր տներ էր վերանորոգում Արցախում: Քնարիկն ասաց, որ մի տեսակ կասկած ուներ։ Ախր զինվորականն ինչու՞ պետք է տուն վերանորոգեր Արցախում։ Հայրենիքի սահման պաշտպանելու իր երազն իրականություն դարձրեց Ռոբերտը։

Շնորհակալություն հետևյալ հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Մելանյա Մխիթարյան, Սահակ Սարգսյան, Արմինե Հակոբյան, Քաջիկ Վարդանյան, Ա․ Բայրամյան, Հարութ Ադուրյան։

1
2
3
Ռոբերտի կնոջ ստորագրած ստացականը:
Ռոբերտի կնոջ ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ռոբերտի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ռոբերտի կնոջը: