Հերոս Ադամ Սահակյանը

Sahakyan Adam

Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում:

2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով ,այդ թվում՝ բռնցքամարտով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադամը հերոսաբար մարտնչել է՝ իր յոթ հոգանոց խմբով կոտրելով հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը,տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվում է մարմնին ու դեմքին ստացած ծանր հրազենային և բեկորային վիրավորումներից:

Ադամի եղբոր՝ Մուշեղ Սահակյանի հեռախոսահամարը՝ 055885655:

Ադամի մասին կարդացե նաեւ այստեղ.

Ադամ Սահակյան

Հերոսապատում. Ադամ Սահակյան

_________________________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Մեր Այցելության ժամանակ տանն էին Ադամի մայրը, հայրը և եղբայրը: Խնդրեցինք պատմել Ադամի մասին: Ադամը ուսանող էր Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանում։ Մայրն ասաց, որ Ադամն ընդհանրապես դիրքեր չպետք է գնար: Բայց ինքնակամ որոշել է դիրքը պաշտպանել: Նույնիսկ կատակով զինակից ընկերներն այդ դիրքը «Ադամի դիրք» են կոչել: Ադամը մի անգամ ասել է. «Մա՜մ, որ պատերազմ լինի, ինձ ջոկի հրամանատար կնշանակեն»։ Մայրն ասել է չշարունակել:

Շնորհակալություն հետևյալ հայրենասեր նվիրատուներին մեր հերոսին ընտանիքին աջակցելու համար․ Արամ Ստեփանյան, Անի Հարությունյան, Լիլիթ Մարտիրոսյան, Անուշ Ներսիսյան, Արթուր Մանուսյանց։

4
1

 

18 Adam Sahakyan
3
2