Հերոս Միշա Աղաջանյանը

Misha Aghajanyan

Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանը Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից էր: Միշան իր ծնողների միակ զավակն էր. նրա ծնողներն ամուսնությունից ի վեր 10 տարի երեխա չէին ունեցել: 10 տարի անց ծնվել էր Միշան…

Ինչպես համագյուղացիներն են հիշում, Միշան միշտ էլ առանձնացել է իր համեստությամբ, նվիրվածությամբ եւ հայրենասիրությամբ:

Միշայի հորեղբոր՝ Գնելի հեռախոսահամարը՝ 093320291:

Միշայի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Միշա Աղաջանյանը աղքատ ու հիվանդ ծնողների միակ զավակն էր. Առավոտ

«Դուխը՝ տեղը». Արցախում զոհված Միշա Աղաջանյանն ընտանիքի միակ երեխան էր

_________________________________________________________________________

53 Միշա Աղաջանյանի ընտանիքին Վարդաբլուր գյուղում, Արագածոտնի մարզ

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՄԻՇԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Միշա Աղաջանյանի ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում։ Գյուղը բավականին հեռու է և կտրված մայրաքաղաք Երևանից ու մարզկենտրոնից. գյուղ տանող ճանապարհներն էլ կարգին չեն: Միշան ընտանիքին վերջին անգամ այցելել էր Սուրբ Հարության տոնին: Ինչպես ընտանիքի անդամները պատմեցին` եկել էր, քեֆ արել, ձու կռվացրել ընկերների հետ, լուսանկարվել քույրերի հետ: «Իմ տան ճրագն էր», կրկնում էր զինվորի հայրն ու լաց լինում: Միշայի ընտանիքում մեզ պատմեցին, որ անգամ Միշայի շունն է սգում տիրոջ մահը. ասում են` տղայի զոհվելուց հետո շունն այլևս չի հաչում, թախծոտ նստում է ու ասես մեկին սպասում: Միշայի մահից հետո աղավնիները եկել ու բույն են դրել տան տանիքին:

Շնորհակալություն հայրենասեր նվիրատուներ Մարկ և Թալար Բերբերյաններին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար։

Misha Aghajanyan_2
Misha Aghajanyan_3
Միշայի հայրիկի ստորագրած ստացականը:
Միշայի հայրիկի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Միշայի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Միշայի ծնողներին: