Հերոս Գագիկ Մելքոնյանը

Gagik Melqonyan

Ապրիլյան պատերազմի հերոս Գագիկ Մելքոնյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր: Ծնվել է 1985 թ.: Գագիկն իր հիվանդ եղբոր ու քրոջ միակ կերակրող էր ու խնամակալը:

Ականատեսների վկայությամբ,Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու նենգ հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Գագիկի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Զոլաքարցի Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո

Զոհված ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքը կարիքի մեջ է

___________________________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ընտանիքին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Գագիկ Մելքոնյանի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Մեր այցելության ժամանակ խոսեցինք Գագիկի քրոջ՝ Ալիսայի հետ։ Ալիսան մեզ պատմեց, որ շարունակելու է եղբոր ճանապարհը, սովորելու է նրա մասնագիտությունն ու անցնի ծառայության հայոց բանակում։ Ճիշտ է առաջնագծում կյանքը 50/50 է ու փորձում են հետ համոզել Ալիսային, բայց նրա որոշումը փոփոխման ենթակա չէ: Գագիկի մայրը մահացել էր ընդամենը ամիսներ առաջ։ Նրա խնամքին էին մնացել 19-ամյա քույրը և 27-ամյա հիվանդ եղբայրը՝ Սամվելը։

Gagik Melkonyan_3
Gagik Melkonyan_4
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն՝ ուղղված Գագիկի քրոջն ու եղբորը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն՝ ուղղված Գագիկի քրոջն ու եղբորը:   
Գագիկի քրոջ ստորագրած ստացականը:
Գագիկի քրոջ ստորագրած ստացականը: