Հերոս Վլադիմիր Ալիխանյանը

Vladimir Alikhanyan

Արցախյան պատերազմի հերոս Վլադիմիր Ալիխանյանը Դիլիջան քաղաքից էր, ծնվել է 1996 թ.:

Ժամկետային զինծառայող Ալիխանյանն ապրիլի սկզբին զոհվել է Արցախի պաշտպանական մարտերում: Տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը հերոսական պայքարի մեջ է մտել, հակառակորդին մեծ վնասներ հասցրել եւ մինչեւ խոցվելը գրեթե սպառել տանկի զինանոցում եղած արկերը:

Վլադիմիրի մայրիկի՝ տիկին Աննայի հեռախոսահամարը. 077117145:

Վլադիմիրի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Ապրիլյան պատերազմի հերոսներ. Վլադիմիր Ալիխանյան

Տանկիստ Ալիխանյանը պայքարել է մինչեւ վերջ՝ մեծ կորուստներ հասցնելով թշնամուն

______________________________________________________________________________

4

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՎԼԱԴԻՄԻՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ընտանիքին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Վլադիմիրի ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Վլադիմիրի ծնողների հետ։ Մայրը թախծոտ աչքերով պատմում էր որդու մասին։ Մեկ ամսից Վլադիմիրը պետք է զորացրվեր։ Երբեք Վլադիմիրը ծառայությունից չի բողոքել: Քանի որ շատ է սիրել անասնապահությունը (դրանով զբաղվել է մինչև բանակ գնալը) մայրիկին խոստացել էր փոքրիկ ֆերմա կառուցել ու ընտանիքի հոգսը թեթևացնել բանակից վերադառնալուն պես: Վլադիմիրի մայրն ասաց, որ հեռուստացույց չի նայում, բայց երբեմն խոհանոցից լսում է հերթական զոհի մասին ու սիրտը կտոր-կտոր է լինում: «Ճիշտ է, Վլադիմիրն էլ չկա, բայց միևնույն է, ամեն զինվորի համար հուզվում եմ, արտասվում», ասում է մայրը։ Զավակներից միայն փոքր եղբայրը մնաց այս ընտանիքում, ով դպրոցը կավարտի այս տարի։

5
1
2
Վլադիմիրի մայրիկի ստորագրած ստացականը:
Վլադիմիրի մայրիկի ստորագրած ստացականը: