Հերոս Արամ Աբրահամյանը

Aram Abrahamyan

Ապրիլյան պատերազմի հերոս Արամ Արայիկի Աբրահամյանը ծնվել է 1996 թ.: Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր:

Արամն իր ընտանիքի 5 զավակներից չորրորդն էր:

Արամի հայրիկի՝ Արայիկի հեռախոսահամարը՝ 077178168:

Արամի մասին կարող եք կարդալ նաեւ այստեղ.

Հերոսաբար զոհված Արամ Աբրահամյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր

___________________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ընտանիքին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Արամ Աբրահամյանի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։ Մեր այցելության սկզբում զրուցեցինք Արամի եղբոր հետ մինչև ծնողները տուն կգային։ Արամի եղբայրը պատմեց, որ Արամը շատ բարի և հասնող երիտասարդ էր։ Արամն իր շրջապատում աչքի է ընկել իր յուրահատուկ մարդկային էությամբ։ Նա միշտ ծերերին օգնել է։ Նրանց ձեռքից ծանր տոպրակները վերցրել ու տուն տարել։ Եղբայրը պատմեց, որ ընտանիքի մյուս տղամարդիկ բոլորն էլ ծառայած են ու միշտ հորդորել են Արամին պատվով ծառայել: Եղբայրն ավելացնում է, որ այդպես էլ Արամն արեց:

2
Aram Abrahamyan
Արամի եղբոր՝ Դերենիկի ստորագրած ստացականը:                      
Aram Abrahamyan_2
Aram Abrahamyan_4