Հերոս Նորիկ Գասպարյանը

Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թ., Կապան քաղաքից էր: Նորիկը պարուսույց էր և հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավորի» կոչմամբ:
Նորիկի ընտանիքը բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Նորիկը պնդել է, որ ինքն իր ուսումը պետք է շարունակի հայրենիքում, ծառայի Հայց Բանակում…
Նորիկի մասին կարող եք կարդալ նաև այստեղ.
Նորիկ Գասպարյան. «Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի՝ գլուխս էլ կտամ ձեզ համար»
Հպարտ ենք, որ ունենք քեզ՝ Նորայր Գասպարյան
_________________________________________________________________________________________________

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Կապան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Նորայր Գասպարյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք խորը վշտի մեջ գտնվող Նորայրի մոր հետ։ Մայրը պատմեց, որ որդին Կապանում հայտնի պարող է եղել։ Մեզ ցույց տվեց նրա պարերից համակարգչի վրա։ Նորայրն այրվել է տանկի մեջ։ Թաղել են նրա հագուստը։ Մայրն ասաց, որ Նորայրի հուղարկավորությունից հետո նա մի քանի անգամ զանգ է ստացել, որոնց ժամանակ ասել են, որ տղան կենդանի է։





