Հերոս Նորիկ Գասպարյանը

Norik Gasparyan

Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թ., Կապան քաղաքից էր: Նորիկը պարուսույց էր և հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Նորիկի ընտանիքը բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Նորիկը պնդել է, որ ինքն իր ուսումը պետք է շարունակի հայրենիքում, ծառայի Հայց Բանակում…

Նորիկի մայրիկի՝ տիկին Նունեի հեռախոսահամարը՝ 077310140:

Նորիկի մասին կարող եք կարդալ նաև այստեղ.

Նորիկ Գասպարյան. «Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի՝ գլուխս էլ կտամ ձեզ համար»

Հպարտ ենք, որ ունենք քեզ՝ Նորայր Գասպարյան

_________________________________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Կապան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Նորայր Գասպարյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք խորը վշտի մեջ գտնվող Նորայրի մոր հետ։ Մայրը պատմեց, որ որդին Կապանում հայտնի պարող է եղել։ Մեզ ցույց տվեց նրա պարերից համակարգչի վրա։ Նորայրն այրվել է տանկի մեջ։ Թաղել են նրա հագուստը։ Մայրն ասաց, որ Նորայրի հուղարկավորությունից հետո նա մի քանի անգամ զանգ է ստացել, որոնց ժամանակ ասել են, որ տղան կենդանի է։

3
4
5
6

 

2
«Հայրենասեր»-ի և հովանավորների երախտագիտության նամակը՝ ուղղված Նորիկի ծնողներին:
Նորայրի մայրիկի ստորագրած ստացականը:
Նորայրի մայրիկի ստորագրած ստացականը: