Հերոս Գոռ Կիրակոսյանը

Gor Kirakosyan

Արցախում զոհված զինծառայող Գոռ Կարապետի Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: 1996թ. ծնված շարքային զինծառային համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը բնութագրեց որպես յուրահատուկ անձնավորություն, ով դաստիարակված, լավ ընտանիքի երեխա է:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մոտ 3 ամսից Գոռ Կիրակոսյանը կավարտեր ծառայությունը: Նա ավագ եղբայր ունի, ով ևս ծառայել է զինված ուժերում: (Մեջբերումը` 168.am կայքից):

Գոռ Կիրակոսյանի մայրիկի` տիկին Գայանեի հեռախոսահամարը. 094157651:

________________________________________________________________________

Gor Kirakosyan

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ընտանիքին Արմավիրի մարզի Արևիկ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Գոռ Կիրակոսյանի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում։ Մեր այցելության ժամանակ Գոռի հայրը ցույց տվեց այն փամփուշտը, որը ջարդել էր Գոռի մեքենայի ապակին: Իսկ հերոսի տատիկն էլ պատմեց, որ Գոռն իր ծառայակից ընկերների կյանքն է փրկել: Զինվորներին հաց բաժանելիս Գոռի մեքենան առաջին անգամ չէ որ հանդիպել էր թշնամու գնդակին։ Մեր այցելության ժամանակ զոհված հերոսի ընտանիքում մեզ ցույց տվեցին մի տեսահոլովակ, որտեղ պատմվում էր ծառայության ընթացքում Գոռի կատարած քաջագործությունների մասին։

IMG_20150507_212929_8
IMG_20160507_230143_0
received_148609618871500

 

WP_20160522_026
Գոռի հայրիկի ստորագրած ստացականը:
Գոռի հայրիկի ստորագրած ստացականը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Գոռի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Գոռի ծնողներին: