Հերոս Հովսեփ Կիրակոսյանը

Hovsep Kirakosyan

Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը  ծնվել է 1988 թվականին Արմավիրի մարզի Ապագա գյուղում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու  տեղափոխվել է Ստեփանակերտ, այնուհետև ծառայության է անցել սահմանապահ Մատաղիսում:

Հայրենի ապագա գյուղում Հովսեփ Կիրակոսյանին հիշում են որպես լավ մարդու, ով հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամեն ինչի: Հովսեփը նվիրաբերեց իր կյանքը հանուն հայրենիքի ապագայի և խաղաղ օրվա:
Հովսեփ Կիրակոսյանի եղբոր` Արթուրի հեռախոսահամարները. 077953717, 093532717:
Հովսեփի մասին կարող եք կարդալ այստեղ.
_____________________________________________________________________________
Hovsep Kirakosyan

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ընտանիքին Արմավիրի մարզի Ապագա գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Հովսեփ կիրակոսյանի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Ապագա գյուղում։ Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով:
Որոշ ժամանակ Արցախում ծառայելուց հետո Հովսեփին առաջարկել են ծառայությունը շարունակել Տավուշի մարզում: Սակայն զինվորականը համոզված էր, որ իր կարիքը հենց Արցախում կա: Նա ինքնակամ ծառայության է անցել առաջնագծում` իր հետ Արցախ տանելով նաև ընտանիքը: Ճակատագրական գիշերն արագ գնահատելով իրավիճակը` Հովսեփը կնոջը` Մարիամին արթնացրել է ու ասել, որ գյուղից արագ դուրս բերի երեխաներին, իսկ ինքը նետվել է զորամաս` իր զինվորների կողքին լինելու: Այստեղ էլ վիրավորվել ու զոհվել է:
Հովսեփ Կիրակոսյանի ավագ որդին 4 տարեկան չկա, կրտսերը երեք տարեկան է:

Շնորհակալություն Արմեն Զադոյանին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար։

Hovsep Kirakosyan_1
Hovsep Kirakosyan_2

 

 

 

 

 

Հովսեփի կնոջ ստորագրած ստացականը:
Հովսեփի կնոջ ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հովսեփի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հովսեփի կնոջը: