Հերոս Ռուբեն Իսկանդարյանը

Ruben Iskandaryan

Կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանը ծնվել է 1993թ.: Երևանից էր: Ռուբենը մեկն է այն քաջերից, որ կյանքի գնով կանգնեցրեց թշնամուն ու թույլ չտվեց հակառակորդին ոտնձգություններ կատարել մեր հայրենիքի հանդեպ:

____________________________________________________________________

2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՌՈՒԲԵՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Ռուբենի հայրը պնդեց, որ մեզ նա դիմավորեր: Պարզվեց հարգելի պատճառ կար: Ռուբենի տատիկին ոչինչ չեն ասել նրա մահվան մասին։ Թաքցնում են։ Ռուբենի մեծ նկարը ծնողներն իրենց սենյակում են պահում: Մայրն ուսուցչուհի է, և մեր ներկայացուցչին էլ ներկայացրել են տատիկին իբրև Ռուբենի մոր աշակերտուհի։ Այցելության ժամանակ պատմեցին, որ Ռուբենն էլ Սլավոնական համալսարանի ուսանող էր: Բանակից միշտ արձակուրդ գալիս չի ասել ընտանիքին և անակնկալ է արել: Մի անգամ զինվորական համազգեստով ուղիղ համալսարան է գնացել եղբոր մոտ: Ընտանիքին գրել էր, որ ապրիլի 5-ին կամ 6-ին էլի անակնկալ ունի: Ծնողներն էլ մտածել են, որ արձակուրդ է գալու: Ռուբենը սիրել է զինվորական նիստուկացն ու կեցվածքը: Նա ասել է՝ սերժանտը ձեռքերը գրպանում չի կ անգնում: Զգաստ է պետք լինել:

1
Պարոն Աշոտի ստորագրած ստացականը:
Nkar0897aaaa
CAM02256
CAM01196

 

Ruben Iskandaryan