Հայաստանը ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ Է

canon 2





Սիրելի հայրենասեր,

         Հայաստանը ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ է։

         Մեր հայրենիքը բոլոր հայրենասերների՝ ներառյալ ՔՈ օգնության կարիքն ունի։

Մեր պաշտպանները հերոսաբար կանգնեցրին թշնամու առաջին գրոհը և պաշտպանեցին Հայաստանը։ Բայց դա վերջը չէր։ Թշնամին նոր մեծ ուժեր է կուտակում սահմանին՝ զինվորներ և ռազմական տեխնիկա։ Հայաստանը պատրաստվում է թշնամու լայնածավալ հարձակմանը։

Հայաստանի մեր եղբայրները կանգնած են դիրքերում և հերոսաբար դիմագրավում են թշնամուն։ Մենք՝ Սփյուռքը, պետք է օգնենք մեր հերոս պաշտպաններին նյութապես և հոգեպես։

Մենք ՔԵԶ կոչ ենք անում գումար նվիրաբերել մեր հայրենիքը պաշտպանելու գործին, որովհետև մեր հայրենակիցները դիրքերում նվիրաբում են իրենց կյանքերը։

Երբ մենք կոչով դիմեցինք քեզ նման հայրենասերներին օգնելու մեր զոհված հերոսների ընտանիքներին, արձագանքը ազդեցիկ էր։ 3 շաբաթում նվիրաբերվեց $40,000 մեր սգող ընըտանիքներին։ Դու առատաձեռնորեն նվիրաբերեցիր, իսկ մենք՝ «Հայրենասեր»-ի կամավորները, շատ արագ և ջանասիրաբար հասցրեցինք քո նվիրատվությունը ընտանիքներին։  2 շաբաթում 30 ընտանիքներ ստացան քո երախտագիտությունն ու $500։ Մյուսները դեռ սպասում են։

Մենք շարունակաբար կապ ենք պահպանում Արցախում և դիրքերում գտնվող մեր մարդկանց հետ։ Երբ իմացանք քնապարկերի կարիք կա, արագ կազմակերպեցինք և մի քանի օրում 100 քնապարկ հասցրեցինք Արցախ։

Բայց վտանգը գնալով մեծանում է, քանի որ թշնամին նոր ուժեր է կուտակում սահմանին։ Ամեն օր նոր հերոսներ են զոհվում դիրքերում։ Ամեն օր նոր բնակիչներ են տեղահանվում ավելի ապահով վայրեր։ Ամեն օր առաջին անհրաժեշտության ավելի շատ իրեր են պահանջվում։ Ուստի, մեր կամավորները պատրաստ սպասում են, որ շտապ մեկնեն Հայաստան՝ ըստ պահանջի։

         Նվիրաբերիր մեր զինվորների հերոսությանն արժանի առատաձեռնությամբ։

         ՆՊԱՍՏԻ՛Ր  ՀԱՅՐԵՆԻՔԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ։

Ստեփան Սարգսյան և Նելլի Մարտիրոսյան
Հիմնադիրներ, «Հայրենասեր» կազմակերպություն