Հերոս Սասուն Մկրտչյանը

Sasun Mkrtchyan

Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանը ծնվել է 1989թ.: Սասունը մեկն է այն քաջերից, ովքեր ապրիլյան առաջին լարված օրերին կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը:

«Սասունը, եթե ռազմաճակատում չլիներ, նշանված կլիներ, ընկերուհի ուներ, տան միակ տղան էր: Բանակը շատ էր սիրում, որքան էլ հետ էինք պահում, միեւնույն է ծառայությունը նախընտրեց, կյանքն էլ էր շատ սիրում, աշխույժ, շփվող մարդ էր»,-Սասունի մասին պատմել է նրա հարազատը:

Սասուն Մկրտչյանի հայրիկի` Ֆահրադի հեռախոսահամարը. 077560169:

Սասունի մասին կարող եք կարդալ այստեղ.

«Սասունը բանակը շատ էր սիրում, որքան էլ հետ էինք պահում, միեւնույն է ծառայությունը նախընտրեց». (Տեսանյութ)

Զոհված Սասուն Մկրտչյանը պատրաստվում էր ամուսնանալ. ծառայակիցները պատմում են զինառայողի մասին

__________________________________________________________________________________

6

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

27-ամյա Սասուն Մկրտչյանի նշանադրությունը պետք է տեղի ունենար ապրիլի 7-ին․․․ «Հայրենասեր»-ի այցի ժամանակ Սասունի մայրը տան մի անկյունում տխուր նստած էր։ Հարևանուհին, ով այցելում էր Սասունի ընտանիքին, խոսեց Սասունի մասին․ «Խելացի, հասնող։ Գալիս էինք ասում, Սասուն ջան, տանիքն է պետք վարանորոգել, սա է պետք, նա է պետք: Գալիս էր, անում»: Մինչև Արցախում հետախույզ դառնալը, Սասունը խաղաղապահ է եղել: Նա եղել է նաև մրցավար և բռնցքամարտիկ։ Մեդալներ էլ ուներ: Հարևանուհին հորդորում է Սասունի մայրիկին տղայի մասին մի բան ասել, ով պատմում է․ «Շատ նպատակներ ուներ: Բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիք մասին է մտածել»։

Շնորհակալություն այս հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Հմայակ Երեմյան, Լիլիթ Շիրինյան, Անի Վարդանյան, Վրեժ Միրզոյան, Տաթևիկ Ղազարյան, Սյուզաննա Ադամյան, Առնո Հաչադուրյան, Արփինե Ղարիբյան։

1
Տիկին Նարինեի ստորագրած ստացականը:
9 Sasun Mkrtchyan
4
3