Հերոս Վիկտոր Յուզիխովիչը

Viktor Yuzikhovich

Ապրիլի 10-ին գյումրեցի հերոս Վիկտորը կդառնար 19 տարեկան, սակայն զոհվեց Թալիշում՝ մինչեւ վերջ պայքարելով հակառակորդի դեմ: Վիկտոր Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր, նրան լավ ճանաչողներն ասում էին, որ պարտվել չէր սիրում: Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան էր, 2011թ․ ապրլին դարձել էր Վանաձորում կայացած բռնցքամարտի ՀՀ պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր, 2011-ի հուլիսին՝ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2012 թ․-ին ՀՀ պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր էր, 2013թ․-ին՝ ՀՀ պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր: 2011 թ․-ին Վիկտոր Յուզիխովիչը Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ս. Բալասանյանի կողմից արժանացել էր մրցանակի: (Մեջբերումը՝ hetq.am կայքից):

Վիկտոր Յուզիխովիչի մայրիկի` տիկին Աննայի հեռախոսահամարը. 077751542, հայրիկի` Ալեքսանդրի հեռախոսահամարը. 077751540:

 

Վիկտորի մասին կարդացեք այստեղ.

Գյումրիում հողին հանձնեցին Թալիշում զոհված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչին

«Որդուս նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս», ասում է նահատակված բռբցքամարտիկի մայրը (տեսանյութ)

«Վիկտորն ապրիլյոթյան ամենամեծ նվերը տվեց իր մորը՝ իր կյանքը տվեց». Միքայել Սրբազան (Տեսանյութ)

______________________________________________________________________________

«Հայրենասեր»-ն այցելեց գյումրեցի հերոս Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքին, փոխանցեց մեր երախտագիտությունն ու $500:

Մեր այցելության ժամանակ տանն էր միայն Վիկտորի մայրիկը: Տիկին Աննան ասում է, որ 2 թիվը ճակատագրական եղավ Վիկտորի համար.փետրվարի երկուսին Վիկտորին Մատաղիսից տեղափոխում են դիրքեր, երկու ամիս էր այնտեղ ու ապրիլի երկուսին էլ դժբախտությունն եղավ: Խոսելով տղայի զոհվելու հանգամանքներից՝ մայրն ասաց, որ տղաները նահանջելու հրաման են ստացել, բայց չեն նահանջել: Ընտանիքը նոր մանրամասների է սպասում ու համոզված է, որ իրենց անհայտ դեռ շատ բան կա:

1
Տիկին Աննայի ստորագրած ստացականը:
Viktor Yazukhovich_1
Viktor Yuzikhovich
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն ուղղված Վիկտորի ծնողներին:
Viktor Yazukhovich_2