Հերոս Մերուժան Ստեփանյանը

Meruzhan Stepanyan

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թ., Գյումրիում:

Դասընկերները նրան բնութագրում էին որպես ջերմ անձնավորության, յուրահատուկ ժպիտով ու հումորով: Մերուժանի հայրը նույնպես զինվորական է եղել, ու տղան փոքրուց երազել է հորը գործը շարունակել: Նրա մայրը աշխատել է Գյումրու Մուշ թաղամասում գտնվող թիվ 42 դպրոցում՝ որպես մանկավարժ, որտեղ որ սովորել է որդին, սակայն, երբ Մերուժանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ է ընդունվել, ավարտել ու անցել է աշխատանքի, ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Հարևաններն ասում էին, որ Մերուժանը յուրահատուկ կիրթ ծնողների զավակ է, նա վերջերս էր նշանվել, նույնիսկ չէր հասցրել ամուսնանալ, իսկ նշանածը Շուշիից է, ում սիրահարվել էր Արցախում:

Գյումրեցի հերոսն իր կյանքը զոհեց հանուն Թալիշի պաշտպանության:

Մերուժանի մասին կարող եք կարդալ այստեղ.

«2 ամսից Մերուժանիս հարսանիքն էր». ծնողները՝ Թալիշն արյան գնով պաշտպանած լեյտենանտ որդու մասին

Մերուժանը, զինվորականի շորեր հագնելով, վերջին զանգին անակնկալի էր բերել դասարանցիներին

________________________________________________________________________

«Հայրենասեր»-ն այցելեց գյումրեցի հերոս Մերուժան Ստեփանյանի ընտանիքին, փոխանցեց մեր երախտագիտությունն ու $500:

23-ամյա գյումրեցի Մերուժան Ստեփանյանը շատ էր սիրում Թալիշն ու երազում էր ամուսնանալուց հետո այնտեղ ապրել. նշանված էր, 2 ամսից հարսանիքն էր լինելու:  Սակայն հերոսն ամուսնանալ չհասցրեց: Մերուժանը զոհվեց Թալիշի համար մղվող մարտերում՝ իր տղաների  հետ ոչնչացնելով թշնամու 20 զինվորի: Ինչպես մեր այցելության ժամանակ պատմեց Մերուժանի մայրիկը, Մերուժանը կապված էր իր զինվորներին ու շատ ուշադիր էր նրանց հանդեպ. ամեն անգամ արձակուրդ գալիս այցելում էր զինվորիների ընտանիքներին:

Մերուժանը սիրում էր երգել ու շվի  նվագել:

Merujan Stepanyan_4
Merujan Stepanyan_1
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Մերուժանի ընտանիքին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Մերուժանի ընտանիքին: 
Մերուժանի մայրիկի ստորագրած ստացականը:
Մերուժանի մայրիկի ստորագրած ստացականը: