Կերենը՝ կայացման շեմին

keren-1

Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի Կերեն գյուղը 2013 թ. հունիսի 27-ից ԼՂՀ կառավարության որոշմամբ ստացել է առանձին համայնքի կարգավիճակ.գտնվում է Կովսական-Կապան ճանապարհի վրա՝ Ողջիգետի աջ ափին: Համայնքի կազմում են նաև Սպիտակաշեն և Գրհամ գյուղերը: Մինչ այժմ բնակավայրը չի էլեկտրաֆիկացվել. կա հույս, որ մոտակաժամանակներում կկարգավորվի նաև այդ հարցը: Իսկ ճանապարհը վերջերս է բարեկարգվել. կա ասֆալտապատման ծրագիր: 2012 թվականին վերջնականապես ավարտվեց դպրոցի շենքի կառուցումը, ևգյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը, որն այժմ ունի 15 աշխատող, որից ուսուցիչները՝ ութ և 14 աշակերտ: Այս տարի առաջին դասարան հաճախում են 2 աշակերտ, ավարտական դասարաններում աշակերտներ չկան:

Սեպտեմբերի 8-ին այցելեցի Կերեն, որտեղ կան հնադարյան դամբարաններ և արդեն 10 տարի է, ինչ պեղվում են հնագետ Արտակ Գնունու կողմից: Զրուցեցի դպրոցի տնօրեն Վալերի Թումասյանի հետ, եղա դպրոցում: Տեղեկացրեց, որ կրթօջախը հիմնականում ապահովված է ուսուցիչներով, միայն կա պատմության ուսուցչի պահանջ: Մանկավարժներից Աշխեն Ամիրխանյանն ընտանիքով եկել է Դիլիջանից, ունի 3 դպրոցահասակ երեխա. ամուսինը վերջերս զոհվեց ավտովթարից: Ամուսիններ Ա, Ավագյանն ու Ն. Մարտիրոսյանը նույնպես դասավանդում են դպրոցում, ունեն 3 երեխա, երկուսը՝դպրոցականներ Դոլորես Ղազարյանը Կերենի բնակիչ է, ժամանակավոր դասավանդում է հայոց լեզու և գրականություն:  Տնօրենը գյուղի հիմնադիրներից է. այստեղ են բնակվում 2 որդիներն իրենց ընտանիքներով: Աշակերտների մի մասը գալիս են հարևան Գրհամ գյուղից: Համայնքի Սպիտակաշեն գյուղում կան 4-5 դպրոցականներ, սակայն մեքենայի բացակայության պատճառով հաճախում են Կապանի դպրոցներ: Կա գույքի և դասագրքերի պակաս: Ճիշտ է, շենքը նոր է կառուցվել, սակայն դասարանները չեն հերիքում. չկա ՆԶՊ կաբինետ: Աշակերտների ուսման վրա բացասական մեծ ազդեցություն է թողնում էլեկտրական հոսանքի բացակայությունը: Այս ամենով հանդերձ՝ դպրոցը գործում է, և բոլոր աշակերտները ձգտում են լավ սովորել: Հետ չեն մնում նաև արտադպրոցական ծրագրերից: Միջանցքի պատերին ստեղծագործ աշակերտների գործերն են փակցված: Առավելապես հետաքրքրեց 10-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Ամիրխանյանի ստեղծագործությունները՝ գունանկարներ ջրաներկով և գծանկարներ:

keren-2

Ուսուցչուհի Աշխեն Ամիրխանյանի դուստրը՝ Ալիսան, 3 տարի հաճախել է Դիլիջանի Հովհ.Շարամբեյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջ: Այժմ էլ՝որպես ազատ ունկնդիր, հաճախում է Կապանի գեղարվեստի պետական քոլեջ: Սիրում է նկարել, սակայն որոշել է իրավաբան դառնալ: Տնօրենն ու ուսուցիչներն ասացին, որ բոլոր առարկաները լավ է սովորում, օգնում է կրտսերներին: Իմ հարցին, թե ինչու է որոշել իրավագետ դառնալ, ասաց՝ շատ է սիրում կարգ ու կանոն: Ավելացրեց նաև, որ դժվարությանբ է նկարելու համար նյութեր ձեռքբերում, հատկապես բատիկայի համար: Չնայած առկա պայմաններին՝ սիրում է Կերեն գյուղը: -Ազգանվեր գործ եմ համարում, որ բնակվում ենք ազատագրված մեր հայրենիքում, շենացնում ենք,-ասաց Ալիսան՝ ավելացնելով, որ հավատում է՝ կունենան էլեկտրական հոսանքև բարեկեցիկ բնակարան: Նույն ցանկությունն է հայտնում նաև 3-րդ դասարանցի Լիլիան: Գյուղում վերջերս բացի դպրոցից, կառուցվեցին ևս 3 բնակելի տուն, սակայն դա դեռ քիչ է, որ գյուղը կայանա: Անհրաժեշտ է կարգավորել նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ