Մեր հերոս տղաները ՔՈ օգնության կարիքն ունեն

43dd1672-2231-4988-a59a-0c18246f70ea





Սիրելի հայրենասեր,

Մեր հերոսները ՔՈ անհապաղ օգնության կարիքն ունեն:

Մեր տղաները, Հայոց Բանակի հերոս զինվորները, վերջին մի քանի օրվա ընթացքում իսկական հերոսություն ցուցաբերեցին՝ մեր հայրենիքը կատաղի թշնամուց պաշտպանելիս: Երբեմն այդ հերոսությունը նրանցից ամենամեծ զոհողությունը պահանջեց՝ իրենց կյանքը:

22914150-12b2-4f9a-8f52-daa3c98ce9b8

Այդպիսի մի հերոսներից մեկը՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, զոհաբերեց իր կյանքը, որ փրկի ջոկատի անդամներին ու կանխի թշնամու առաջխաղացումը: Իր տղաներին հետ ուղարկելով՝ ինքը միայնակ կանգնեց թշնամու գերազանցող ուժերի դիմաց: Շարունակելով մարտը՝ կապիտան Ուրֆանյանը կարողացավ խոցել թշնամու մեկ տանկ ու մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Սիրելի հայրենասեր, կապիտան Ուրֆանյանն ու մեր մյուս ընկած տղաները նահատակվեցին, որպեսզի պաշտպանեն քո ընտանիքն ու հայրենիքը: Քո նվիրատվությամբ ԴՈՒ կարող ես պաշտպանել նրանց ընտանիքներն ու այդ ընտանիքների համար դառնալ հերոս:

«Հայրենասեր» կազմակերպությունը, որը Հայաստանում ենթակառուցվածքային (դպրոցների կառուցում և այլն) և գյուղական զարգացման ծրագրերի իրականացման մեծ փորձ ունեցող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, շտապ դրամահավաք է սկսել՝ զոհված հերոսների ընտանիքներին ու վիրավորված զինծառայողներին աջակցելու համար: Նվիրատվությունները 100 %-ով, առանց որևէ վարչական ծախսերի, կուղղվեն ընտանիքներին:

ԴՈՒ կարող ես օգնել զոհված հերոսների այրիացած կանանց սնունդ դնել սեղանին, նրանց որբացած երեխաների համար հագուստ ու դպրոցական պարագաներ գնել, առանց խնամքի մնացած անօգնական ծերունի ծնողների դեղորայքի ու բուժօգնության համար վճարել…

Նվիրատվություն կատարի՛ր ընկած հերոսների ընտանիքների համար և այդ ընտանիքների համար դարձիր հերոս:

Ստեփան Սարգսյան և Նելլի Շուշի Մարտիրոսյան,
Հիմնադիրներ, «Հայրենասեր» կազմակերպություն





Եթե կցանկանաք նվիրատվություն կատարել, բայց չունեք PayPal, խնդրում ենք ուղղել ձեր նվիրատվությունը Hayrenaser-ին և ուղարկել այն ստորև գտնվող հասցեին:

HAYRENASER
P.O. Box 251231
Glendale, CA 91225