Անի տանող ճանապարհն սկսվում է Քարվաճառից

Արդեն գրեթ

StepanSargsyan

ե մեկ ու կես դար թուրք — թաթարական ( ադրբեջանական ) դաշինքը հայության հանդեպ վարում է ցեղասպանական քաղաքականություն։ Եղեռնից հետո մի խումբ հայ նվիրյալներ հրաժարվեցին հանձնել հայության ճակատագիրը աշխարհի հզորներին եւ չգնացին օտարներից արդարություն մուրալու ճանապարհով։ Փոխարենը նրանք թույլ տվեցին հային տնօրինել իր իսկ ճակատագիրը՝ կազմակերպելով «Նեմեսիս» գործողությունը եւ ենթարկելով ցեղեսպանության կազմակերպիչներին հայ ազգի դատաստանին։ «Նեմեսիս»-ի նվիրյալների օրինակով այժմ էլ մեր սերունդը պետք է տնօրինի իր ճակատագիրը եւ տեր կանգնի մեր Արցախյան հերոսների ազատագրած ամեն մի թիզ հողին, այլ ոչ թե առաջնորդվի օտար տերությունների շահերով։

Հայոց ցեղասպանությա ն վերջնակետը տարածքային խնդիրն է։ Վերացնելով հայությանը՝ Թուրքիան նպատակ ուներ մեկընդմիշտ տիրել Հայաստանին։ Դժբախտաբար այդ քաղաքականությունը հաջողությամբ իրագործվեց Արեւմտյան Հայաստանում, բայց դրանով չդադարեց այն։ 1890 — ականներին աբդուլհամիդյան ջարդերով սկսվ ած այդ քաղաքականությունը վերաճեց 1915 — 23 թվականների ցեղասպանությանը, մեր օրերում հայաթափ վ եց Նախիջեւանը եւ փորձ արվեց նույնն իրագործել Արցախում։ Սակայն հայությունը կանգնեցրեց ցեղասպանության հերթական փորձը Արցախում։ Այդպիսով, Արցախյան հերոսամարտի արդյունքում ազատագրված հայրենիքի մի փոքր մասը դարձավ նվազագույն փոխհատուցում ը ցեղասպանական քաղաքականության նախկին փուլեր ում հայության կրած տարածքային կորուստների դիմաց։ Հ աճախ կրկնվող մի պատմություն ե մ լսում։ Երբ մեր սփյուռքահայ երիտասարդներն այցելում են Հայասատան եւ մո տենում են սահմանին հեռվից զննելու գերության մեջ գտնվող Անիի ավերակները, ոմանք սկսում են արտասվել։ Այդ հուզմունքը բոլորիս սրտերում է։ Սակայն Արցախյան հիմնախնդր ի մասին քննարկումներում նույն այդ արտասվող երիտասարդները կողմ են արտահայտվում Արցախյան հերոսամարտի ընթացքում ազատագրված հայրենի հողը թշնամուն հանձնելուն ՝ որպես հակամարտության լուծման « փոխզիջումային » տարբերակ։ Մինչդեռ Արեւմտյան Հայաստանի կորուստը եւ Արցախի հիմնախնդիրը ցեղասպանության միջոցով հայության հայրենիքին տիրելու այդ նույն քաղաքականության իրագործման տարբեր փուլերն են։ Ինչպե՞ս կարելի է երազել Անիի եւ Արեւմտյան Հայաստանի մասին, բայց համաձայնել թշնամուն հանձնել հայրենի հողն ՝ Քարվաճառն ու Քաշաթաղը, արեւելքում։ Ամբողջ աշխարհին փորձում ենք տեղեկացնել Արցախի հայկականության մասին։ Մինչդեռ հայության մի ստվար զանգված չի ճանաչում իր հայրենիքի իրական սահմանները։ Կան քարտեզներ, որոնք չեն ընդգրկում մեր հերոսների ազատագրած հայրենիքն ամբողջությամբ, թեեւ այդ շրջաններում ապրու մ են հայեր, գործում են հայոց պետականության օրենքները եւ սահմանը հսկում է հայոց բանակի զինվորը։ Անտ րամաբանական է, բայց ՝ իրականություն։ Չգիտենք ազատագրված տարածքների պատմական անցյալը։ Չ գիտենք ներկա իրականությունը, որ այդտեղ բնակվում են հազարավոր հայեր։ Պետք է փաստել, որ արցախյան պատերազմում մեր հերոսները ազատագրեցին հայրենիք ի տարածքը հողի վրա, սակայն հայությունը դեռ չի ազատագրել այն իր մտքում։ Մեր միտքը դեռ գերեւարված է թշնամիների պարտադրած անցյալի սահմաններով։ Գրեթե մեկ դար առաջ « Նեմեսիս » — ի նվիրյալները չընկրկե ցին հայության աղետալի եւ առերեւույթ անհույս իրականությունից։ Գործողությունը չիրականացնելու ինքնարդարացում չփնտրեցին ՝ բացատրելով հայ ազգի դահիճներին օտար երկրներում որոնելու դժվարությունները եւ արդար պատիժն իրագործելու անհնարինությունը։ Նրանք պարզապես նվիրվեցին այդ գործին, նույնիսկ պետականության կորստից հետո, եւ չ թույլատրեցին, որ օտարները շահարկեն հայ ազգի արդարության պահանջը։ Ուրեմն, ոգեշնչվենք « Նեմեսիս » — ի կազմակերպիչների աննկուն պայքարի ոգով եւ շարունակենք մեր արցախյան հերոսների գործը՝ ազատագրելով մեր հայրենիքը հայության մտքում։ Ամեն հայրենասեր կարող է լինել ազատագրող իր շրջապատում։ Ամեն հայրենասեր կարող է կրթել իր շրջապատին ճիշտ քարտեզների մասին եւ քննադատել, բողոքել եւ պարզապես չթույլատրել սխալ քարտեզների ցուցադրումը։ Ամեն հայրենասեր կարող է ինքնակրթվել եւ այնուհետեւ իր շրջապատին կրթել Քարվաճառի, Քաշաթաղի եւ ազատագրված մյուս շրջանների պատմության եւ հայկականության մասին։ Վերջապես, ամեն հայրենասեր կարող է նախաձեռնել փոքր ծավալի ծրագրեր այդ շրջանների վերաբնակ իչ ներին աջակցելու նպատակով՝ սկսած ամենապարզ գրքահավաք ից։ Հայրենասեր հայի համար հնարավորություններն անթիվ են։ Պ արզապես պետք է ունենալ ցանկություն։ Պարզապես պետք է ունենալ հարգանք Արցախյան հերոսների զոհաբերության հանդեպ եւ պահպանել նրանց ազատագրած տարածքը, այլ ոչ թե առաջնորդվել օտար տերությունների շահերով։ Պար զապես պետք է գիտակցել, որ Անի տանող ճանապարհ ն սկսու մ է Քարվաճառից։

Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն