Տեղեկություն Լեռնահովիտի մասին
Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։
Լեռնահովիտ համայնքի մեջ են մտնում համանուն Լեռնահովիտ (47 բնակիչ), Շրվական (21 բնակիչ) և Սպիտակաջուր (42 բնակիչ) գյուղերը։ Լեռնահովիտը բարձր լեռնային այն համայնքներից է, որտեղ բացի անասնապահությունից, մեղվապահությունից, զբաղվում են նաև հողագործությամբ:
Լեռնահովիտն ունի միջնակարգ դպրոց, որից օգտվում են նաև վերոնշյալ 3 գյուղերի և հարևան Հակ գյուղի աշակերտները։ 2014-2015 ուսումնական տարում աշակերտների թիվը կլինի 29, իսկ 2015-2016-ին՝ 33։
Զանգահարեք մեզ 818-720-6358 հեռախոսահամարով, կամ ուղարկեք ձեր նվիրատվությունը հետևյալ հասցեով.
HAYRENASER
P.O. BOX 251231
Glendale, CA 91225