Հերոս Արմեն Մարտիրոսյանը

Armen Martirosyan_1

Ապրիլյան պատերազմի հերոս, 20-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: Արմենը մահացու հրազենային վիրավորում է ստացել մայիսի 11-ին: Արմենը տան փոքր երեխան էր, երեք քույր ունի: Հայրն արտագնա աշխատանքով Ռուսաստանի Դաշնությունում է եղել, լսելով կատարվածի մասին, միանգամից վերադարձել է Հայաստան:

Արմենը դպրոցն ավարտելուց հետո միանգամից զորակոչվել է բանակ: Երաժշտական կրթություն ուներ,  ավարտել էր Գավառի երաժշտական քոլեջը, ինպես նաեւ՝ Արեւելյան մարզաձեւ էր  պարապել:

Արմենի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Հորն ասել ենք, որ վիրավորվել է, գալիս է. զոհված զինծառայողը Գանձակ գյուղից էր (Ֆոտո)

____________________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ընտանիքին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Արմեն Մարտիրոսյանի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Արմենի հոր հետ։ Հայրը շատ ջերմ մեզ ընդունեց: Արմենին նվիրված անկյունը հենց Արմենի դաշնամուրի վրա էին պատրաստել: Երաժշտական դպրոցն ավարտել ու արդեն երաժշտական քոլեջում էր սովորում Արմենը: Հայրն ասաց, որ այդ դաշնամուրն այլևս նվագող չկա: Տան վերանորոգումն էլ էր Արմենն իր ձեռքերով սկսել, բայց չհասցրեց ավարտին հասցնել: Արմենի մասին հետմահու տպագրված հոդվածները թերթեցինք միասին, մանկության տարիների նկարները նայեցինք:

Armen Martirosyan_1
Armen Martirosyan_2
Armen Martirosyan_3
Արմենի հայրիկի ստորագրած ստացականը:
Արմենի հայրիկի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արմենի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արմենի ծնողներին: