Հերոս Արմեն Բեգլարյանը
Ապրիլյան պատերազմի հերոս Արմեն Բեգլարյանը Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի համայնքապետն էր: Ծնվել է 1973 թվականի ապրիլի 10-ին:
Արմենը 1990-91 թ.թ.-ին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992-ին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի եւ Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետու անդամակցել «Սիսական» ջոկատին:
Պատերազմի ավարտից հետո զբաղվել է մենատնտեսությամբ:
2016 թվականի ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ:
Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից: Ամուսնացած չէր:
Արմենի մասին կարդացեք նաեւ այստեղ.
Ապրիլյան հերոսամարտի սիսիանցի նահատակները
_________________________________________________________________
«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐՄԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ընտանիքին Սիսյանի շրջանի Ախլաթյան գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Արմեն Բեգլարյանի ընտանիքն ապրում է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում։ Արմենենց տուն գնալու ճանապարհին հանդիպեցինք նրա քեռու տղային, ով ուղեկցեց մեզ նրա տուն։ Մեր այցելության ժամանակ հանդիպեցիքն Արմենի ծեր մայրիկին և եղբորը։ Արմեն Բեգլարյանը Ախլաթյանի գյուղապետն էր։ Դեռ չէր հասցրել ամուսնանալ։ Նա մահացել է անօդաչու սարքի պայթյունից։