Հերոս Արմեն Գասպարյանը
Ապրիլյան պատերազմի հերոս ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանը (Մակիչ) Կապան քաղաքից էր: Ծնվել է 1974թ. Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում:
1990 թվականից Կապանի երկրապահ ջոկատի անդամ էր։
2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսելու պատճառով Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում Մակիչը մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նույն թվականի ապրիլի 6-ին, հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվեց:
Արմենն ամուսնացած էր, ուներ երկու ավակ: Պարգևատրվել էր «Վազգեն Սարգսյան» և ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով։
Արմենի մասին կարդացեք նաեւ այստեղ.
Ավագ լեյտենանտը՝ Արմեն Գասպարյանը, հերոսացավ
_________________________________________________________________________________
«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Կապան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Արմեն Գասպարյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ Արմենի մարտական ընկերը ևս այցելում էր Արմենի ընտանիքին։ Նա ասաց, որ Արմենի կեղծանունը «Մակիչ» է եղել։ Նա նաև պատմեց, որ իրար փաթաթված ընկել են մարտի դաշտում․ Արմենը մահացել է, իսկ ընկերոջ աչքն էր վնասվել։ Հոսպիտալից նոր էր եկել։ Պատմում էր ընկերը, որ Թալիշում մեծ հարձակման ժամանակ մի պահ երկու զոհ ենք տվել, որոնք գտնվել են չեզոք գոտում։ Հրամանատարը կարգադրել է աջում մեծ մարտ ստեղծել, որ ձախից բերեն մեր չեզոք գոտում գտնվող երկու զոհերին։ Այդ մեծ մարտի ժամանակ էլ զոհվել է «Մակիչը»։