Հերոս Վրեժ Սարգսյանը

Ապրիլյան պատերազմի հերոս Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր: 27 տարեկան էր: Ամուսնացած էր, ուներ մեկ որդի: Կրտսեր սերժանտ Սարգսյանը զոհվել է ապրիլի 3-ի երեկոյան Մարտակերտում «Գրադ»-ից ստացած բեկորային վնասվածքից:
«Հոյակապ տղա էր, ամեն հարցում իրեն ճիշտ էր դրևորում: Պարտադիր զինծառայությունից հետո կամավոր կերպով ընգրկվել է Զինված ուժերում: Ցանկացած հարցում կանգնած էր համայնքի կողքին, միշտ աջակցում էր», նրա մասին ասել է Փոքր Մասրիկի գյուղապետը:
Վրեժի մասին կարդացեք նաեւ այստեղ.
«Կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը հոյակապ տղա էր». գյուղապետ
Փոքր Մասրիկը հպարտությամբ անմահություն ճանապարհեց իր հերոս զավակ Վրեժ Սարգսյանին
____________________________________________________________________________________________

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՎՐԵԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
ՕԳՆԻ՛Ր մեր մյուս հերոսների ընտանիքներին քո նվիրատվությամբ․ http://hayrenaser.org/
Վրեժ Սարգսյանի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում։ Մեր այցելության ժամանակ մեզ դիմավորեց Վրեժի երկու տարեկան որդին՝ իր զինվորական համազգեստով: Զրուցեցինք Վրեժի հոր հետ: Հայրը պատմեց, որ Վրեժն ու Հարությունը մանկության ընկերներ էին: Միասին ծառայում էին: Միասին էլ զոհվեցին: Պատմեց, որ շատերն են գալիս իրենց տուն, օգնության ձեռք մեկնում։
Շնորհակալություն հայրենասեր նվիրատվու բժիշկ Մարգար Թարոյանին մեր հերոսի ընտանիքին օգնելու համար։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։



