Հերոս Արամայիս Միքայելյանը
Արամայիս Գրիգորիի Միքայելյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ոսկեհատ։
Դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Զբաղվել է քանդակագործությամբ և փայտի փորագրությամբ։ Սովորում էր Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, սովորել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը, զուգահեռ սովորել է ՀԲՄԸ-ի փայտի փորագրության բաժնում, Հայաստանի ԴՕՍԱՖ ռադիոկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ռադիոտեխնիկ։
Բանակում ծառայելու ընթացքում քանդակել է Հայաստանի գերբը, որը ցավոք կիսատ է մնացել և վերջերս հարազատների խնդրանքով այն տեղափոխել են Էջմիածին։
Արամայիսը զոհվել է ապրիլյան պատերազմում՝ հերոսի մահով:
Արամայիսի մասին կարող եք կարդալ նաեւ այստեղ.
Թշնամու գնդակից զոհված Արամայիս քանդակները հիացնում էին բոլորին
Քանդակագործ տղա էր. Էջմիածնում տեղի ունեցավ Արամայիս Միքայելյանի հոգեհանգիստը
_________________________________________________________________________________________
«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ընտանիքին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Արամայիս Միքայելյանի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Արամայիսի մայրիկի հետ։ Ապշել էինք Արամայիսի մայրիկի հանդարտության և զգոնության վրա: Շատ էր հպարտ իր որդով: Արամայիսը քանդակներ անելու մեծ շնորհք ուներ: Բանակ զորակոչվող բոլոր ընկերների համար խաչեր է քանդակել ու նվիրել: Մայրն ասել է, որ մի հատ էլ իր համար քանդակի և իր հետ բանակ տանի։ Արամայիսը մորը պատասխանել է, որ Աստված իր հետ է և իրեն պահապան խաչ պետք չէ: Իսկ Հայաստանի այն զինանշանը, որը սկսել էր փորագրել Արամայիսը, այդպես էլ անավարտ մնաց։