Հերոս Բենյամին Եղոյանը

Beniamin Eghoyan

Ապրիլյան առաջին օրերին սահմանին բախումների ժամանակ զոհված Բենյամին Եղոյանը (ծնված 1992 թ.) ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Նրա հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ներսես Եղոյանն է՝ Արցախյան շարժման առաջին մասնակիցներից:

Հիշեցնենք, որ Բենյամինը սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, պատրաստվում էր շարունակել հոր գործը: Նա ԶՈՒ-ում էր 2009 թվականից, ունի մեկ եղբայր, երկու քույր:

Ընկերներն ու ծանոթները նրան բնութագրում են որպես հայրենասեր, նվիրյալ մարդու:

Բենյամին Եղոյանի հայրիկի` Ներսես Եղոյանի հեռախոսահամարը. 093240562:

 

Բենյամինի մասին կարդացեք այստեղ.

Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հոգեհանգիստը

Վերջին հրաժեշտն ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանին. Բենյամինի կնոջ և քրոջ ինքնազգացողությունը վատացավ

____________________________________________________________________________________

2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԲԵՆԻԱՄԻՆ ԵՂՈՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Մեր այցելության ժամանակ Բենիամինի հայրն ու քույրն էին տանը։ Հայրը նույնպես զինվորական է եղել: 4 տարի մասնակցել է Արցախյան առաջին գոյամարտին: Ցավոք սրտի կաթվածի պատճառով հիմա հաշմանդամի սայլակին է գամված ու չի տեսնում: Հայրն ասաց, որ Վազգեն Սարգսյանի հետ է սովորել ու մի հրաշալի պատմություն պատմեց Բենոյի մասին: «Բաշ-Ապարանի հաղթանակի տոնախմբությանը Բենոյին տարա: Սեղանի շուրջ 500 մարդ կար: Բենոս վազեց դեպի Վազգենը: Վազգե՜ն քավոր, Վազգե՜ն քավոր: Վազգենը գիրկն առավ: Բենոն էլ բաժակը վերցրեց ու բղավեց՝ Հայ ժողովրդի կենացը: Բոլորը ոտքի ելան, սկսեցին ծափահարել: Վազգենն էլ մի մեդալ կրծքից պոկեց, տվեց Բենոյիս»։ Մեր այցի ժամանակ Բենիամինի տեսողությունից զուրկ հայրը հեռուստացույցի էկրանի մոտ ուշադիր լուրերն էր լսում Արցախի մասին: Դեռ ուշադիր է ամեն նորության։ Իր զինակիցներն են որդու մահվան մասին ասել: Անօդաչու սարքը հարվածել է Բենիամինի տանկին:

12715650_894801647308243_1893877393201893251_n
1
Բենյամինի քույրիկի ստորագրած ստացականը:
16 Beniamin Yeghoyan
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Բենյամինի ծնողներին:  
10624743_646638412124569_8845326726489868821_n