Հերոս Եղիշ Նիկալյանը

1

Ապրիլյան պատերազմի հերոս Եղիշ Նիկալյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 20-ին Սիսիանի Լծեն գյուղում:
1968-1976 թ.թ.-ին սովորել է տեղի ութնամյա դպրոցում: 1976-1979 թ.թ.-ին` Երեւանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանում` ստանալով ավտոէլեկտրիկի մասնագիտություն:
1978-1981 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում: Մի քանի տարի Սիսիանում աշխատելուց հետո բնակություն է հաստատել Լծենում, աշխատել կոլտնտեսությունում որպես վարորդ: 1992 թ.-ին 142 գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի եւ Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին:
Զինվորական կոչումով սերժանտ էր: Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Ազատագրում», «Արաբո», Մարտական ծառայություններ, ԼՂՀ «Մայրական երախտագիտության», ՀՀ Զինված ուժեր-20, «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով:
Ամուսնացած էր, ունի 2 զավակ: Անդամակցում էր տարբեր հասարակական կազմակերպությունների: Եղիշ Նիկալյանը մեկն էր այն սիսիանցի կամավորներից, որ զոհվել են 2016 թվականի ապրիլի 4-ին, երբ պայթել է նրանց տեղափոխող ավտոբուսը:

Եղիշի որդու` Հայկի հեռախոսահամարը` 077-76-78-94

______________________________________________________________________

4

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԵՂԻՇ ՆԻԿԱԼՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Լծեն գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Եղիշ Նիկալյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Լծեն գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Եղիշի կնոջ հետ։ Նա մեզ պատմեց, որ Եղիշը մասնակցել է Արցախյան առաջին հերոսամարտին։ Նա եղել է լավ դիպուկահար։ Եղիշը եղել է չափազանց բարի ամուսին իր կնոջ համար։ Երկրորդ՝ ապրիլյան հերոսամարտի ժամանակ նա առանց մեկ վայրկյան երկմտելու մեկնել է սահման, որ իր ներդրումն ունենա հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

1
Եղիշի կնոջ ստորագրած ստացականը:
Եղիշի կնոջ ստորագրած ստացականը:
3
2
«Հայրենասեր»-ի և իր նվիրատուների երախտագիտության նամակը` ուղղված Եղիշի կնոջը:
«Հայրենասեր»-ի և իր նվիրատուների երախտագիտության նամակը` ուղղված Եղիշի կնոջը: