Հերոս Վլադիմիր Մելքոնյանը

vladimir-melqonyan

Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան դեպքերի առաջին զոհն էր: Գյումրեցի ժամկետային զինծառայողը զոհվել է ապրիլի 1-ին: Վլադիմիր հայրը ևս ազատամարտիկ է. արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկ հայրը մահացել էր 1998թ-ին՝ շաքարային դիաբետից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետլանան ասում է, որ ամուսնու հիվանդությունը պատերազմի հետեւանքն էր՝ ապրումները վատ էին անդրադարձել առողջության վրա: Աշոտի ոտքն անդամահատել էին, սակայն կյանքը փրկել չէին կարողացել: Սվետլանան երկու զավակներին մեծացրել է պապ ու տատի օգնությամբ: Վլադիմիրը կրտսերն էր:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Վլադիմիրի մասին կարդացեք նաև այստեղ.

Արցախում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքն աջակցության կարիք ունի