Հերոս Սարգիս Գասպարյանը
Ապրիլյան պատերազմի հերոս Սարգիս Գասպարյանը Արցախի Շուշի քաղաքից էր: 20-ամյա երիտասարդը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտել էր այս տարվա փետրվարին: Սակայն ապրիլյան լարվածության օրերին կրկին շտապել է առաջնագիծ: Սարգսիը ծանր վիրավորում է ստացել ապրիլի 30-ին, ընկերոջը փրկելիս: Վիրավոր ընկերոջը կրակի տակից դուրս քաշելիս ինքն էլ ծանր վիրավորում է ստացել: Թալիշից շտապ տեղափոխվել է Մարտակերտ, այնտեղ վիրահատվել, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց: ցավոք, Սարգիսի կյանքը փրկել հնարավոր չեղավ: Զինվորը մահացավ մայիսի 2-ին:
Սարգիսի մասին կարդացեք նաև այստեղ.