Հերոս Մանվել Գևորգյանը

manvel-gevorgyan

Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 14-ին: Փոքրուց աչքի ընկնող, ճարպիկ ու խելացի երեխա է եղել: Ամեն հարցում աչքի է ընկել մանկապարտեզում, դպրոցում… Աչքի ընկավ նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Մանվելը սպորտսմեն էր. պարապում էր կարատե: Ինը տարեկանում արդեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոս: Մասնակցել է տարբեր մրցաշարերի աշխարհի տարբեր երկրներում, մի շարք մրցանակներ, մեդալներ ուներ: Ծառայությունից երբեք չի խուսափել. երկու շաբաթվա ծառայող է եղել և ստացել է ավագ հրաձիգի պաշտոնը: Ինն ամսվա ծառայությունն իդեալական է անցել, ըստ ծնողների: Մանվելը զոհվել է ապրիլի 14-ին. այդ օրը խոսել է բոլոր հարազատների հետ. երբեք ոչ մի բանից չի դժգոհել, ծնողների հետ այնպես է խոսել, որ նրանք չեն էլ կասկածել, թե որդին առաջնագծում է ու թեժ մարտերի է մասնակցում:

Մանվելի մասին պատմող տեսանյութը դիտեք այստեղ.

Մանվել Գևորգյան