Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը

Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը
Սիրելի հայրենասեր,
«Հայրենասեր» կազմակերպությունը նախաձեռնել է Արցախի Քաշաթաղ շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցումը։
Քաշաթաղի դպրոցների շենքերը վատթար վիճակում են, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։
Լեռնահովիտի դպրոցի ընտրությանը նպաստեցին հետևյալը.
- Ռազմավարական կարևորություն. Քաշաթաղը ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող օղակն է։ Հետևաբար, այն հույժ կարևոր է մեր հայրենիքի անվտանգության համար և պետք է շարունակվի վերաբնակեցվել։
- Օգտվողների թիվ. Լեռնահովիտի դպրոցը սպասարկում է ոչ թե ընդամենը 1, այլ 4 գյուղերի աշակերտների։
Առավելագույն հոգեբանական վերելք. գտնվելով Քաշաթաղի ծայր հյուսիսում՝ Լեռնահովիտի բնակիչները զգում են իրենց աշխարհից կտրված և լքված։ Դպրոցի վերակառուցումը մեծ հոգեբանական վերելք կապահովի։ Վերակառուցման լուրն արդեն իսկ մեծ խանդավառություն է առաջացրել Լեռնահովիտում։ - Աշխատանքի ծավալ. «Հայրենասեր»-ի միջոցները թույլ կտան վերակառուցել Լեռնահովիտի դպրոցն ամբողջությամբ և հիմնովին։
- Բնակավայրի զարգացման հեռանկար. Լեռնահովիտն այն եզակի համայնքներից է, որն իր բյուջեն լրացնում է սեփական եկամուտներով, մինչդեռ այլ գյուղեր կարիք ունեն դրամական աջակացության պետությունից։ Այսինքն, ենթակառուցվածքի առկայության դեպքում Լեռնահովիտն ունի զարգացման և վերաբնակեցման մեծ հեռանկար։
«Հայրենասեր»-ն իրականացրել է դպրոցի վերակառուցման մանրակրկիտ գծագրում և շինարարության նախահաշիվ (տե՛ս հավելվածներ Ա և Բ)։ Լեռնահովիտի համայնքը կտրամադրի անվճար կապույտ ավազ և քար շինարարության համար։ Այսպիսով, շինարարությունը կարժենա ընդամենը $38,000։
Մեր հերոս ազատամարտիկներն ազատագրեցին Քաշաթաղը, որ մենք պահպանենք և զարգացնենք այն։ Այժմ մենք պետք է ապացուցենք, որ իրենց զոհողություններն իզուր չէին: Ուրեմն, լծվենք հայրենիքի պաշտպանության ու զարգացման սրբազան գործին և հաջողությամբ իրագործենք դպրոցի վերակառուցումը։