Հերոս Գեւորգ Մղդեսյանը

5

Ապրիլյան պատերազմի հերոս, 20-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Մղդեսյանը կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից էր:

Գեւորգը զոհվել է ապրիլի 7-ի, լույս 8-ի գիշերը առաջնագծի հյուսիսարևելյան հատվածում:

Գեւորգի հայրիկի՝ Աշոտ Մղդեսյանի հեռախոսահամարը՝ 091-16-16- 88:

_______________________________________________________________________________

6

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԳԵՎՈՐԳ ՄՂԴԵՍՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Գևորգ Մղդեսյանի ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ Նախքան մեր այցելությունը պայմանավորվեցինք Գևորգի հայրիկի հետ, բայց նա տանը չէր: Դուռը բացեց մի կին։ Մտածեցինք մայրիկն է, բայց հորաքույրն էր, իսկ մայրիկը լուռ ու մունջ նստած էր տան անկյունում՝ Գևորգի նկարների առաջ։ Մի քայլ այս կողմ նկարից չեկավ: Նստած զրուցում էր որդու հետ: Միայն, երբ մոտեցանք Գևորգի նկարը լուսանկարելու, ուսանողական տոմսը ցույց տվեց:
Շնորհակալություն հետևյալ հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Վահե Մեսրոպյան, Իրինա Բադալյան, Լևոն Մարտիրոսյան, Մարինե Խաչատրյան, Հովաննես Տեպոյան, Հրանուշ Կպրեյան, Անուշ Քեշեշյան, Լուսիկ Թահմասյան, Սիտա Հազարյան, Քաջիկ Խաչատրյան։

1
3
Գեւորգի մայրիկի՝ տիկին Անժելայի, ստորագրած ստացականը:
Գեւորգի մայրիկի՝ տիկին Անժելայի, ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Գեւորգի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Գեւորգի ծնողներին: