Հերոս Արգիշտի Գաբոյանը

Argishti Gaboyan_1

Ապրիլյան պատերազմի հերոս, 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո Արցախում անցել էր ծառայության:

Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, այժմ էլ պայմանագրային զինծառայող է: Արգիշտին ապրիլյան առաջին օրերից անհետ կորած էր: Ամենաուշը ճանաչվել ու հայկական կողմին է հանձնվել հենց նրա մարմինը:

Ամուսնացած չէր, ունի քույր ու եղբայր: Արգիշտիի ընտանիքն ապրում է գյուղի նախկին ճաշարանի շենքում:

Արգիշտիի եղբոր՝ Արշակի, հեռախոսահամարը՝ 093500944:

Արգիշտիի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Նահատակված լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է գյուղի ճաշարանի շենքում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրան

Հերոսապատում. Արգիշտի Գաբոյան

Զինվորական, ազատամարտիկ հայրը ապրիլի 1-ից հետո առաջին գծում եղած որդուն չի գտնում

________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐԳԻՇՏԻ ԳԱԲՈՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Արգիշտի Գաբոյանի ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։ Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Հերոսը հավաքել էր Վազգեն Սարգսյանի նկարները, ամեն ինչ պատրաստել էր, որ մայիսի 9-ին զորամասում բացեր Վազգեն Սարգսյանին նվիրված անկյուն: Ափսոս չհասցրեց․․․ Կարդալով «Հայրենասեր»-ի հովանավորների ու հիմնադիրների երախտագիտության նամակն ուղղված հերոսի ընտանիքին՝ Արգիշտիի մայրն ասաց, որ այսպիսի նամակները շատ են սփոփում: Մեր այցելության ժամանակ ցավով նկատեցինք, որ Արգիշտիի ընտանիքն ապրում է նախկին ճաշարանի շենքում:
Շնորհակալություն հայրենասեր նվիրատուներ Վարդան և Տաթևիկ Աջապահյաններին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար։

Argishti Gaboyan_1
Argishti Gaboyan
Արգիշտիի մայրիկի՝ տիկին Հասմիկի, ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արգիշտի ընտանիքին:
«Հայրենասեր»ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արգիշտի ընտանիքին:
Argishti Gaboyan_2
Argishti Gaboyan_5