Հերոս Մաքսիմ Գրիգորյանը

Maqsim Grigoryan

Ապրիլյան պատերազմի հերոս, 30-այմա վագ լեյտենանտը Մաքսիմ Գրիգորյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից էր: Մաքսիմը 2004-2006թթ. եղել է պարտադիր զինվորական ծառայությունում: 2008թ. ավարտել է Ստեփանակերտի Գր. Նարեկացու անվան համալսարանը և նույն թվականին աշխատանքի ընդունվել Ն զորամասում` որպես պայմանագրային զինծառայող: Եղել է մոտոհրաձգային վաշտի տեխնիկ: 2008թ. ավարտել է ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցը և ստացել ենթասպայի կոչում: 2012թ. բարեխիղճ ծառայության համար և, ելնելով անհրաժեշտությունից, նշանակվում է Ն զորամասի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական` ստանալով լեյտենանտի կոչում: 2014թ հուլիս-օգոստոս ամիսների գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել պետական սահմանի պաշտպանության գործում: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի, «Երկրապահ», ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալներով: Ամուսնացած էր, ունի 2 դուստր՝ 4-ամյա Նանեն ու 1 տարեկան Լյուսիան:

Մաքսիմ Գրիգորյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին, մարտական գործողությունների ժամանակ:

Մաքսիմի կնոջ՝ տիկին Գալինայի, հեռախոսահամարը՝ 097319600:

_______________________________________________________________________

Maksim Grigoryan

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՄԱՔՍԻՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ընտանիքին Հադրութի շրջանի Տումի գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Մաքսիմի ընտանիքն ապրում է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Մեր այցելության ժամանակ խոսեցինք Մաքսիմի մոր հետ։ Մայրը մեզ պատմեց, որ Մաքսիմը նրա միակ որդին է եղել և որ Մաքսիմի հայրը 37 տարեկան հասակում զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Մաքսիմը կոչումով ավագ լեյտենանտ էր և հայոց բանակի նվիրյալ, ով տարիների ընթացքում ստացել է շատ պատվոգրեր և պարգևատրվել «Մարտական ծառայություն», «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի և այլ մեդալներով։

1
2
3
4

«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների նամակը՝ ուղղված Մաքսիմի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների նամակը՝ ուղղված Մաքսիմի կնոջը:
Մաքսիմի մայրիկի ստորագրած ստացականը:
Մաքսիմի մայրիկի ստորագրած ստացականը: