Հերոս Գագիկ Փարսադանյանը

Ապրիլյան պատերազմի հերոս, կամավոր Գագիկ Փարսադանյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: Գագիկը մասնակցել էր նաեւ Արցախյան առաջին պատերազմին: Ու այս անգամ էլ, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, առանց վարանելու կամավոր մեկնեց առաջնագիծ: Գագիկն ասում էր՝ եթե իմ կյանքով թեկուզ մի 18 տարեկանի կյանք էլ կարողանամ փրկել, ուրեմն արժե գնալս:
Զոհվել է ապրիլի 4-ին, թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:
Գագիկի մասին ավելի շատ տեղեկություններ՝ այստեղ.
Արցախյան պատերազմի անպարտելի ռազմիկ՝ Գագիկ Փարսադանյան (Հասան)
___________________________________________________________________

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԳԱԳԻԿ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Կապան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Գագիկ Փարսադանյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Գագիկի կնոջ հետ, ով շատ խորը վշտով պատմում էր ամուսնու մասին։ Գագիկը մասնակցել է նաև Արցախյան առաջին հերոսամարտին և 1994 թվականին վիրավորվել։ Վիրահատության ժամանակ ձեռք է բերել առողջական մեկ այլ խնդիր։ Արդյունքում դարձել է երկրոդ կարգի հաշմանդամ։ Արցախյան երկրորդ հերոսամարտի ժամանակ նա մահացել է Թալիշում անօդաչու սարքի պայթյունից։




