Հերոս Ռոման Պողոսյանը

1

Ապրիլյան պատերազմի հերոս, 37-ամյա փոխգնդապետ Ռոման Պողոսյանը Արցախի Հադրութ շրջանի Դուդուկչի գյուղից էր: ՊԲ զորամասերից մեկում ծառայում էր որպես հրետանու բաժանմունքի պետ- հրետանու պետ: 3 անչափահաս երեխաների հայրը ծառայում էր Ջրակնի զորամասերից մեկում:

Ապրիլի 1-ի գիշերվանից հետո ընտանիքը չի կարողացել կապվել Ռոմանի հետ: Նրա մարմինը թշնամին հետ է վերադարձրել հայկական կողմին ապրիլի 10-ին:

Ռոմանի կնոջ՝ տիկին Մարինեի հեռախոսահամարը՝ 097520207:

Ռոմանի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Ռոման Պողոսյան. կյանքի 18 տարին բանակին նվիրած փոխգնդապետը (ֆոտո)

Զոհված փոխգնդապետի ընտանիքը

______________________________________________________________________________

Roman Poghosyan 1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՌՈՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ընտանիքին Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Ռոմանի ընտանիքն ապրում է Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։ Ռոմանը փոխգնդապետ էր։ Նա Ռուսաստանում ավարտել է բարձրագույն զինվորական ակադեմիա 2015 թվին։ Ռոմանը եղել է օրինակելի հայր և զինվորական։ Մայրը պատմեց, որ զոհվելուց հետո տաս օր շարունակ նրա մարմինը մնացել է այն բլրի վրա, որտեղ նա մահացել է։ Ռոմանին հողին են հանձնել իր ծննդյան օրը։

2
3
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ռոմանի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ռոմանի կնոջը:
Ռոմանի մայրիկի ստորագրած ստացականը:
Ռոմանի մայրիկի ստորագրած ստացականը: