Հերոս Սուրեն Մելքումյանը

Suren Melqumyan

Ապրիլյան պատերազմի հերոս, մայոր Սուրեն Մելքումյանն ընտանիքի հետ ապրում էր Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում: 36-ամյա զինվորականը կյանքի 19 տարին նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը: Որոշել էր՝ ծառայությունն ավարտելուց հետո գյուղատնտեսությամբ էր զբաղվելու. անտառ, բնություն շատ էր սիրում:

Սուրենը 4 որդիների հայր էր, սիրող ու հոգատար ամուսին: Սուրենն ընկերասեր էր, հյուրասեր, սիրում էր վայելել կյանքը, ապրել այսօրվա օրով, այսպես է նրան հիշում կինը՝ Արեւիկը: Ասում է՝ 36 տարեկանում Սուրենն ավելին էր ապրել, քան շատերը հասցնում են ապրել 60 տարեկանում:

Սուրենի մահվան հանգամաները հարազատներին հայտնի չեն: Նրա մարմինը հակառակարոդը հայկական կողմին հանձնել է հերոսի զոհվելուց մի քանի օր անց:

Սուրենի կնոջ՝ Արեւիկի, հեռախոսահամարը՝ 097122065:

Սուրենի մասին արդացեք նաեւ այստեղ.

Սուրեն Մելքումյան. 4 տղաների հոր կիսատ մնացած երազանքները (ֆոտո)

Զոհված մայորի կինը 5-րդ բալիկին է սպասում, ընտանիքն օգնության կարիք ունի

Նվիրյալները. Սուրեն Մելքումյան

Քառօրյա պատերազմի զոհերը. Սուրեն Մելքումյան

_____________________________________________________________________

Suren Melqumyan 2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ընտանիքին Արցախի Հադրութի շրջանի շրջկենտրոն Հադրութում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Սուրենի ընտանիքն ապրում է Արցախի շրջկենտրոն Հադրութում։ Հայոց բանակի սպա էր, բարձր կատարողական կարգապահություն և մարտական պատրաստվածություն ցուցաբերած զինվորական: Ապրիլի 2-ին մարտական ընկերներ Ռոման Պողոսյանի և Մաքսիմ Գրիգորյանի հետ զոհվել է թշնամու հետ մարտի ժամանակ։ Մարմինը ապրիլի 10-ին նոր գերությունից ետ է վերադարձվել խոշտանգված վիճակում։

1
2
3
4
Սուրենի որդու ստորագրած ստացականը:
Սուրենի որդու ստորագրած ստացականը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների նամակը՝ ուղղված Սուրենի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների նամակը՝ ուղղված Սուրենի կնոջը: