Հերոս Հովսեփ Մայիլյանը

Hovik Mayilyan

Արցախյան պատերազմի հերոս, մայոր Հովսեփ Մայիլյանը Արցախի Հադրութ քաղաքից էր: Ամուսնացած էր, երեք անչափահաս երեխաները՝ 15-ամյա Հարութը, 11-ամյա Մարինեն ու 2 տարեկան Հայկը, մնացին առանց հայրական խնամքի:

Հովսեփն ուշադիր ու հոգատար հայր էր ու սիրող ամուսին: Բանակային, զինվորական կյանքը մնում էր դռան հետեւում, երբ նա տուն էր մտնում. տանը նա միայն իր ընտանիքի մասին էր մտածում:

Կենսախինդ ու ժպտերես, անվախ ու քաջ. այսպես է Հովսեփը մնացել հարազատների հիշողության մեջ:

Հովսեփի կնոջ՝ տիկին Կարինեի, հեռախոսահամարը. 097221990:

Հովսեփի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Քառօրյա պատերազմի զոհերը. Հովսեփ Մայիլյան

______________________________________________________________________________

Hovsep Mayilyan 1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՀՈՎՍԵՓ ՄԱՅԻԼՅԱՆԻ ընտանիքին Արցախի Հադրութի շրջանի շրջկենտրոն Հադրութում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Հովսեփի ընտանիքն ապրում է Արցախի շրջկենտրոն Հադրութում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Հովսեփի կնոջ հետ, ով մեզ պատմեց Հովսեփի՝ հիանալի հայր և ամուսին լինելու մասին։ Հովսեփը նաև եղել է հիանալի զինվորական, վերանորոգող ջոկատի՝ «ռեմբատ»-ի հրամանատար, մայոր։ Հովսեփի կինը պատմեց, որ մարտերից մեկի ժամանակ տեսնելով տանկերից մեկի խափանումը` Հովսեփն առանց երկմտելու, չընդհատվող կրակների տակ, բարձրացել է տանկի վրա այն նորոգելու, բայց զոհվել է թշնամու հերթական արկից: Հովսեփն ունի երեք երեխա, ովքեր նրան շատ են կարոտել։

1
2
3
Հովսեփի կնոջ ստորագրած ստացականը:
Հովսեփի կնոջ ստորագրած ստացականը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հովսեփի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հովսեփի կնոջը: