Հերոս Հրաչ Գալստյանը

Hrach Galstyan

Ապրիլյան պատերազմի հերոս, 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը Գյումրի քաղաքից էր: Հրաչն ապրում ու ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Այնտեղ էլ ամուսնացել էր: Հրաչի 18-ամյա կինը՝ Անուշը, սպասում էր իրենց առաջնեկին, երբ Հրաչը զոհվեց: Երեխան ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց: Հրաչն ապրիլի 1-ի գիշերն ընտանիքին դուրս է հանել Թալիշից, այնուհետ՝ ինքը վերադարձել առաջնագիծ:

Հրաչի կնոջ՝ Անուշի հեռախոսահամարը՝ 077963721:

Հրաչի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Թալիշում նահատակված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը սպասում էր առաջնեկին

ՀԷՑ-ը բնակարան է նվիրել Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքին

______________________________________________________________________________________

2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆԻ ընտանիքին Գյումրիում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Մայիսի 7-ին կլրանա Հրաչի կնոջ՝ Անուշի 18 տարին։ Մեր այցի ժամանակ Անուշը սպասում էր իր առաջնեկին, ով արդեն ծնվել է։ Անամպ երկինք ենք մեր նորածնին մաղթում։ Հրաչի մայրը՝ տիկին Անահիտն ասաց, «Պետք է անեմ հարսիս ծնունդը, որ Հրաչս նայի, ուրախանա»։ Անուշի հայրն էլ զինվորական է և հիմա դիրքերում է գտնվում: Ընտանիքի միակ պահանջը բնակարանն է՝ Հրաչի կնոջ ու դստեր համար:
Շնորհակալություն մեր հայրենասեր նվիրատուին՝ Աննա Գեղամյանին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար՝ ի հիշատակ սիրելի մոր՝ Գրետա Գեղամյանի։

Hrach Galstyan_3
Hrach Galstyan_1
1
Հրաչի կնոջ՝ Անուշի ստորագրած ստացականը:
27 Hrach Galstyan
«Հայրենասեր»- ի ու իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հրաչի կնոջն ու ծնողներին