Հերոս Նորիկ Սարգսյանը

Norik Sargsyan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Նորիկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից էր:

Նորիկի ծնողները հինգ որդի են ունեցել: Ինչպես նշել է հերոսի հայրը՝ պարոն Զավենը, նրանցից երկուսը ծառայել են Հայոց բանակում, երկուսն էլ դեռեւս պետք է ծառայեն, մեկն էլ մատաղ եղավ իր հայրենիքին:

Հետմահու Նորիկ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի:

Նորիկի հայրիկի՝ Զավեն Սարգսյանի հեռախոսահամարը՝ 093837023:

Նորիկի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղն այսօր դեպի անմահություն ճանապարհեց իր հերոս Նորիկ Սարգսյանին

______________________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆՈՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ընտանիքին Գեղարքունիքի մարզի Երանող գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Նորիկ Սարգսյանի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Երանող գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Նորիկի հոր հետ։ Նա մեզ պատմեց, որ 6 զավակներից երրորդն էր Նորիկը: Սեպտեմբերի 26-ին նոր 19 տարեկան կդառնար: Հայրն ասաց, որ 18 շրջափակված զինվորներից մեկն էր Նորիկը: Հիմա կարծես ապրելու հույսն իր փոքր որդու մեջ է տեսնում։

Norik Sargsyan_Father ad Brother_1
Norik Sargsyan_1
Norik Sargsyan_2
Norik Sargsyan_4
Նորիկի հայրիկի ստորագրած ստացականը:
Նորիկի հայրիկի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նորիկի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նորիկի ծնողներին: