Հերոս Ալեքսան Առաքելյանը

Aleksan Araqelyan

Ապրիլյան պատերազմի հերոս փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը Գյումրի քաղաքից էր: Երկու անչափահաս երեխաների հայր Ալեքսանը 2004թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 10 տարի ծառայել հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար:

Ասում են՝ գյումրեցի զինվորականն Արցախն էր համարում իր հայրենիքը:

Ալեքսանը հերոսաբարա, մինչեւ վերջ պայքարելով՝ զոհվել է ապրիլի 2-ի ուսաբացին, երբ նրա ու ընկերների մեքենան շրջափակման մեջ է ընկել դիրքերում: Ալեքսանն շտապում էր դիրքապահներին օգնության…

Ալեքսանի հոր՝ Գեւորգ Առաքելյանի հեռախոսահամարը՝ 094669809:

Ալեքսանի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն Արցախն էր համարում իր երկիրը

«16 տարի ծառայի եւ այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…» փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից

Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դին հակառակորդը համաձայնել է փոխանցել 18 ադրբեջանցու դիակի դիմաց

Նվիրյալները. Ալեքսան Առաքելյան

______________________________________________________________________________

2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱԼԵՔՍԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ընտանիքին Գյումրիում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Ալեքսան Առաքելյանի ընտանիքն ապրում է Գյումրիում։ Ասում են ամբողջ Գյումրին է ճանաչում Ալեքսանին: Հենց Ալեքսանի տան փողոցի վրա սկսվել է Ալեքսանին նվիրված հուշահամալիրի կառուցում: Ալեքսանը վերջերս էր այցելել ընտանիքին ու քթի վիրահատություն տարել: Ալեքսանի ընտանիքը հույս ունի, որ կգտնվեն բարերարներ ովքեր Ալեքսանի կնոջն ու երեխաներին տուն կնվիրեն։

1
Ալեքսանի մայրիկի ստորագրած ստացականը:
Aleksan Araqelyan 1
28 Aleksan Arakelyan