Հերոս Սաշա Գալստյանը

Sasha Galstyan

Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանը Մեծամոր քաղաքից էր: Ծնվել է 1996 թ.:

Մեծամորցիները նրան հիշում են որպես  «ընկերասեր, հայրենասեր, ազգասեր տղայի, որը միշտ կանգնած էր ընկերոջ կողքին»։

Սաշան մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր, Հոկտեմբերյանի պետական բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի Հայբուսակ համալսարան։ Ուսման առաջին կիսամյակի ավարտին՝ 2015թ․ հունվարի 14-ին, զորակոչվել էր բանակ։

Սաշայի մայրիկի՝ տիկին Սոֆիի հեռախոսահամարը՝ 055067556:

Սաշայի մասին կարդացեք նաեւ այստեղ.

«Նոր էր սերժանտի կոչում ստացել». զոհված Սաշա Գալստյանը Մեծամորից էր

Ծնողներն ու ընկերները ողբում են հերոս Սաշա Գալստյանի կորուստը

_____________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍԱՇԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ընտանիքին Մեծամորում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում է բնակվում Սաշայի ընտանիքը։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Սաշայի մայրիկի հետ։ Նա անչափ շնորհակալ էր «Հայրենասեր»-ին աջակցության համար: Սաշայի մայրը պատմեց, որ զորամասում նրան «Քայլող ջիգյար» են անվանել։ Միշտ ժպիտը նրա դեմքին է եղել: Գերազանցության դիպլոմը քոլեջի քառասունքի օրն էին տվել: Մայրիկից իր համար ոչինչ չի խնդրել, միայն առաջին օգնության պարագաներ ու բալի ու ազնվամորու մուրաբա՝ զինվորներին վիրակապելու ու տաք թեյ պատրաստելու համար: Քեռու աղջիկը մի հոլովակ է պատրաստել, որտեղ պատմում է Սաշայի առաջին քայլերից մինչև վերջ: Ահա հղումը՝https://www.facebook.com/sofi.galstyan.7/posts/1610008822650575?pnref=story&__mref=message    

6
5
4
3
2
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Սաշայի ծնողներին: 
Սաշայի մայրիկի ստորագրած ստացականը:
Սաշայի մայրիկի ստորագրած ստացականը: