2016-ի ԱՐԵՎ Թուր Դը Քեր հեծանվավազք (2016 AREV Tour de Care)

Դու հեծանիվ ես վարում, քանի որ անտարբեր չես

2016 AREV Tour de Care հեծանվարշավը դրամահավաք է իրականացնում՝ օժանդակելու 2016 թ. ապրիլ ամսում Արցախյան զինված հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների կարիքավոր ընտանիքներին: ԴՈՒ կարող ես օգնել զոհված հերոսների այրիացած կանանց սնունդ դնել սեղանին, նրանց որբացած երեխաների հագուստն ու դպրոցական պարագաներն ապահովել, առանց խնամքի մնացած ծերունի ծնողների դեղորայքի ու բուժօգնության համար վճարել…

 

ԵՐԲ: 9 հուլիսի, 10:30
ՈՐՏԵՂ: Սկիզբը՝ Cañada Road and Hwy 92-ի հատման կետում: Հետագա երթուղին.
Երթուղի #1. Cañada road-ով 15 մղոն դեպի հարավ և հետդարձ: Հարմար է ընտանեկան հեծանվավազքի համար: Երթևեկությունը ծանրաբեռնված չէ:

ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԸ 

map

Երթուղի #2. ներառում է #1 երթուղու 15 մղոնն ու 13 մղոնանոց գեղեցիկ շրջուղի Փորթոլա քաղաքի շուրջ:

ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԸ 

map

ԳՐԱՆՑՈՒՄ: ուղարկեք Ձեր անունը, հեռախոսահամարն ու էլփոստի հասցեն info@hayrenaser.org

հասցեով:
 

ԿՐԿՆԱՊԱՏԿԻ՛Ր ՔՈ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հեծանվավազքի հովանավորը կկրկնապատկի հավաքված գումարը (առավելագույնը հասցնելով $24,000-ի): Դու հնարավորություն ունես նվիրատվություն կատարել հեծանվավազքի դրամահավաքին նաև առանց միջոցառմանը մասնակցելու: Նվիրատվությունները կարող են կատարվել մինչև օգոստոսի 10-ը և հարկերից ազատ կլինեն:

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԻՄԱ՝ օժանդակելու հակամարտության արդյունքում այրիացած կանանց, որբացած երեխաներին, անօգնական մնացած ծերերին: Ավելացրե՛ք “AREV FR1” որպես նշում Ձեր նվիրատվության մեջ.





 

Կամ ուղարկեք նվիրատվությունը «Հայրենասեր»-ին՝ հետևյալ հասցեով:
 

HAYRENASER
P.O. Box 251231
Glendale, CA 91225