Հերոս Սուրեն Ճարատանյանը
Սուրեն Ճարատանյանն ուղղակի երդվյալ ազտաամարտիկ էր:
Սիրտը 3 անգամ ստենտավորված է եղել. «Երիկամները վատ վիճակում էին, հազիվ քայլում էր ու էդ վիճակով գնաց: Ոչ մեկը չկարողացավ իրեն հետ պահել, կանգնեցնել: Իր կինը ծանր հիվանդ է, պառկած: Նույնիսկ դա նրան հետ չպահեց: Նա երդվյալ ազատամարտիկ էր: Կնոջ մոտ էր եկել՝ հիվանդանոց: Կինը խնդրել էր, որ համոզենք, չթողնենք մեկնի ճակատ: Մեզ չլսեց, խաբեց, ասաց՝ ուղղակի ցուցակագրվում եմ, չեմ գնա: Հետո լսեցինք, որ հաջորդ օրն արդեն այնտեղ էր: Իրեն առաջարկել էին, ասել էին՝ պետք չի բարձրանալ դիրքեր, այստեղ էլ օգտակար կարող ես լինել՝ նա էլի չէր լսել»: (Մեջբերումը՝ Առավոտ օրաթերթից):
Սուրեն Ճարատանյանի մասին կարդացեք այստեղ.
___________________________________________________________________________________
«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍՈւՐԵՆ ՃԱՐԱՏԱՆՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Սուրենի կնոջ հետ։ Նա պատմեց, որ նախկին ազատամարտիկն առանց վարանելու գնացել է դիրքեր: Կինն ասաց, որ նա երդվյալ ազատամարտիկ էր, այսինքն ոչինչ նրան հետ չէր պահի, անգամ 3 անգամ ստենդավորած սիրտն ու այն ժամանակ հիվանդանոցում գտնվող կինը: Կինը պատմեց, որ Սուրենը երբեք տանը չէր նստում: Թոռներին վերցնում էր տանում զբոսանքի, ծանոթացնում հուշարձանների հետ: Նախկինում էլ դուստրերին էր տանում: Սուրենը մասնագիտությամբ երկրաբան է եղել: Հայաստանի ամեն հող ու բույս, վանք անգիր գիտեր: