Հերոս Վահե Զաքարյանը

Վահե Զաքարյանը ծնվել է 1995 թ.: Հրազդան քաղաքից էր: Վահեն մեկն էր այն քաջ հերոսներից, ով իր կյանքի գնով կանխեց թշնամու առաջխաղացումն ու պաշտպանեց մեր հայրենիքը ոտնձգություններից:

______________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ընտանիքին Հրազդանում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Մեր այցելության ժամանակ Վահեենց տունը շատ բազմամարդ էր: Վահեի հայրը պատմեց, որ Հայաստանում Վահեն կարատեի երկակի չեմպիոն է եղել։ Նա մասնակցել է նաև աշխարհի խաղերի և այնուհետ բանակ գնացել։ Վահեն երեք ամսից պետք է զորացրվեր: Հայրն ասաց, որ Վահեն ու իր ընտանիքը երբեք սոցիալական խնդիր չեն ունեցել: «Շատ լավ չենք ապրել, բայց կարողացել ենք երեխաների մասին հոգ տանել ու ճիշտ դաստիարակել», ավելացրեց պարոն Սամվելը:

 

1
Պարոն Սամվելի ստորագրած ստացականը:                          
Vahe Zaqaryan
2