Հերոս Մերուժան Ստեփանյանը
Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թ., Գյումրիում:
Դասընկերները նրան բնութագրում էին որպես ջերմ անձնավորության, յուրահատուկ ժպիտով ու հումորով: Մերուժանի հայրը նույնպես զինվորական է եղել, ու տղան փոքրուց երազել է հորը գործը շարունակել: Նրա մայրը աշխատել է Գյումրու Մուշ թաղամասում գտնվող թիվ 42 դպրոցում՝ որպես մանկավարժ, որտեղ որ սովորել է որդին, սակայն, երբ Մերուժանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ է ընդունվել, ավարտել ու անցել է աշխատանքի, ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Հարևաններն ասում էին, որ Մերուժանը յուրահատուկ կիրթ ծնողների զավակ է, նա վերջերս էր նշանվել, նույնիսկ չէր հասցրել ամուսնանալ, իսկ նշանածը Շուշիից է, ում սիրահարվել էր Արցախում:
Գյումրեցի հերոսն իր կյանքը զոհեց հանուն Թալիշի պաշտպանության:
Մերուժանի մասին կարող եք կարդալ այստեղ.
«2 ամսից Մերուժանիս հարսանիքն էր». ծնողները՝ Թալիշն արյան գնով պաշտպանած լեյտենանտ որդու մասին
Մերուժանը, զինվորականի շորեր հագնելով, վերջին զանգին անակնկալի էր բերել դասարանցիներին
________________________________________________________________________
«Հայրենասեր»-ն այցելեց գյումրեցի հերոս Մերուժան Ստեփանյանի ընտանիքին, փոխանցեց մեր երախտագիտությունն ու $500:
23-ամյա գյումրեցի Մերուժան Ստեփանյանը շատ էր սիրում Թալիշն ու երազում էր ամուսնանալուց հետո այնտեղ ապրել. նշանված էր, 2 ամսից հարսանիքն էր լինելու: Սակայն հերոսն ամուսնանալ չհասցրեց: Մերուժանը զոհվեց Թալիշի համար մղվող մարտերում՝ իր տղաների հետ ոչնչացնելով թշնամու 20 զինվորի: Ինչպես մեր այցելության ժամանակ պատմեց Մերուժանի մայրիկը, Մերուժանը կապված էր իր զինվորներին ու շատ ուշադիր էր նրանց հանդեպ. ամեն անգամ արձակուրդ գալիս այցելում էր զինվորիների ընտանիքներին:
Մերուժանը սիրում էր երգել ու շվի նվագել: