Հերոս Նորայր Հաջիյանը

Norayr Hajyan

Արցախի պաշտպանությանն  առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։

1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի  պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։

1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։

2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին,  կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։

Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Ստեփանակերտի ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

Անձնագրային հաշվառման մեջ գտնվելով Երևանում, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո մշտապես բնակվում էր Ստեփանակերտում։

Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։

Ունի երկու որդի՝ 10 և 6 տարեկան։

Նորայր Հաջիյանի եղբոր` Երվանդի հեռախոսահամարը. 097294051:

____________________________________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆՈՐԱՅՐ ՀԱՋԻՅԱՆԻ ընտանիքին Ստեփանակերտում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Ստեփանակերտում բնակվող Նորայրի ընտանիքում մեզ պատմեցին, որ նա մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին 90-ական թվականներին: Այս անգամ էլ նա առաջին կամավորականներից էր: Պատերազմ մեկնելուց առաջ եկել է տուն, կնոջն ու երեխաներին է տվել Աստվածամոր օրհնված պատկերը և ասել, որ Աստված իրեն կպահպանի, պատկերն էլ թող ընտանիքին պահպանի: Մինչև Նորայրի մահը Աստվածամոր պատկերը տանից կորել է։

Շնորհակալություն այս հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Իրինա Մկրտչյան, Էմին Առաքելյան, Յուլյա Ֆիլոնովա, Անայիս Բարզեգար, Սերլի Նազարյան, Դավիթ Մատինյան, «Ջեյմս Ուեստ» ընկերություն։

Տիկին Գայանեի ստորագրած ստացականը:
Տիկին Գայանեի ստորագրած ստացականը:
3

 

 

 

 

 

 

11 Norayr Hajiyan
2