Հերոս Ռոբերտ Աբաջյանը

Robert Abajyan

Ուշադիր, հոգատար, պատասխանատու, հասնող, հումորով. Ռոբերտի մասին հարազատների բոլոր հիշողությունները միայն դրական են: Ռոբերտի հետ բոլորն իրենց ավելի ապահով էին զգում, որովհետեւ նա հուսալի էր, իր խոսքի տերն էր, գործը երբեք կիսատ չէր թողնում, նա միշտ ամեն իրավիճակից ելք էր գտնում՝ ճիշտ ելք, Ռոբերտն իրենց թիկունքն էր:

Մինչեւ Արցախի հերոս դառնալը Ռոբերտը իրենց հերոսն էր… (Մեջբերումը՝ news.am-ից):

Ռոբերտը դիրքում կռվել է մինչև վերջ, վիրավորվելուց հետո շարունակել է պայքարել, երբ իր մոտ այլևս փամփուշտ չի մնացել, չի հանձնվել, այլ վերջին նռնակով իր հետ պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորների:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ռոբերտ Աբաջյանը պարգևատրվել է Արցախի Հերոսի կոչմամբ:

Ռոբերտ Աբաջյանի հայրիկի` Ալեքսանդրի հեռախոսահամարը. 098154582:

Ռոբերտի մասին կարող եք կարդալ այստեղ.

Վախ չուներ, շտապում էր հասնել, օգնել բոլորին, շտապում էր ապրել. «Մանումենտցի Կյաժի» մասին

«Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը

Նա ուրիշ կերպ չէր կարող. Ռոբերտը գտել էր իր համար միակ ընդունելի ելքը (ֆոտո) 

 

_____________________________________________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Տանը մարդաշատ էր: Հայրն ասաց, որ մարդիկ չեն դադարում իրենց այցելել: Երբ նվիրեցինք արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկներին նվիրված «Հայրենասեր»-ի հրատարակած օրացույցը, մայրը սկսեց թերթել ու ասաց մյուս որդուն, որ տանի իր ու Ռոբերտի սենյակում կախի ու տխուր ավելացրեց. «Է՜հ, տղաս, դու էլ իրենց շարքերն անցար»:

 

4
2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1
Տիկին Աննայի ստորագրած ստացականը:
8 Robert Abajyan