Հերոս Արմենակ Ուրֆանյանը


22914150-12b2-4f9a-8f52-daa3c98ce9b8

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ. հունվարի 28-ին, Երևանում:

Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել: 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր: Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: ՀՀ Զինված Ուժերում էր 2007 թվականից: 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար` առաջին գծում: Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

Ապրիլի 1-ի գիշերը, երբ հակառակորդը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց շփման գծի ողջ երկայնքով, կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:

Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Արմենակ Ուրֆանյանի մայրիկի` տիկին Համեստի հեռախոսահամարը. 091788155:

Արմենակի մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.

Նվիրյալները. Արմենակ Ուրֆանյան

Արմենակ Ուրֆանյան. զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը

«Հայրենասեր»-ը հայրենասերի տանն էր

Կապվում ենք մեր հերոսների ընտանիքների հետ

————————————————————————————————————————————————————————————

Collage_Armenak Urfanyan

«Հայրենասեր»-ն այցելել է հերոս Արմենակ Ուրֆանյանի մորը, որպեսզի կիսի տիկին Համեստի խորը վիշտը և հանձնի նրան «Հայրենասեր»-ի՝ զոհված զինվորների ընտանիքների աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված $500-ը։ Ավելի վաղ, «Հայրենասեր»-ի հետ զրույցում տիկին Համեստն ասել էր, որ իր որդին հպարտ էր… Այո, Արմենակը հպարտ էր. միայն հպարտ ու արժանապատիվ մարդը, զգալով, որ թշնամու ուժերը գերազանցում են, կպայթեցներ վերջին նռնակը…

Շնորհակալություն այս հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Արմեն Հեքիմյան, Վարդուհի Բարսեղյան, Անետ Հակոբյան, Լուսիկ Կվրյան, Անահիտ Մկրյան, Զարուհի Կիտոպտիզյան, Վանուհի Շիրինյան, Մարինե Արոյան Նորիկ Բալասանյան, Արթուր

 

 

13072162_10205758262947113_492154320_o
«Հայրենասեր»-ի նամակը տիկին Համեստին
Տիկին Համեստի ստորագրած ստացականը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սիրելի Արմենակ, քո ժպիտն անգին է:
Սիրելի Արմենակ, քո ժպիտն անգին է:
Արմենակն այս նկարում 18 տարեկան է։
Արմենակն այս նկարում 18 տարեկան է։

 

 

 

Արմենակի մայրը խնդրեց այս երկու նկարն իրար հետ նկարել: Արմենակի պապիկն է աջ նկարում։
Արմենակի մայրը խնդրեց այս երկու նկարն իրար հետ նկարել: Արմենակի պապիկն է աջ նկարում։
Արմենակ Ուրֆանյանն ու եղբայրը փոքր հասակում։
Արմենակ Ուրֆանյանն ու եղբայրը փոքր հասակում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արմենակի եղբոր նշանադրության օրը։
Արմենակի եղբոր նշանադրության օրը։
12993550_10207708630206563_463781962778202418_n