ՔՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ՔՈ օգնությունն անհրաժեշտ է՝ մեր ընկած բոլոր հերոսների (ոչ թե միայն մի քանիսի) ընտանիքներին օժանադակելու համար: Մեր ընկած տղաներն 80-ից ավել են, և «Հայրենասեր»-ը նրանց յուրաքանչյուրի ընտանիքին տրամադրում է 500 ԱՄՆ դոլար օժանդակություն:
Քո նվիրատվությունը կօգնի ընկած հերոսների կանանց, ովքեր ստիպված են պայքարել՝ սեղանին սնունդ դնելու համար: Դու կօժանդակես որբացած երեխաներին, ովքեր մեծանալու են առանց հայրերի: Դու կօգնես հոգ տանել զոհված տղաներին այն ծեր ծնողների համար, ում որդիներն այլևս հնարավորություն չունեն խնամել ու պաշտպանել նրանց: Դու կօգնես պաշտպանել տիկին Համեստին, ինչպես նրա հերոս որդի Արմենակը զոհվեց՝ պաշտպանելով մեզ:
Ապրիլի 12-ի տվյալներով Հայաստանի հայրենասերները նվիրաբերել են $10,000: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց ու ներկայացնում ենք մեր բոլոր նվիրատուներին մեր կայքում: Սակայն մեզ անհրաժեշտ է հավաքել առնվազն ևս $30,000:
Յուրաքանչյուր ընտանիքին դրամական օժանդակության հետ մենք փոխանցում ենք նաև երախտագիտության նամակ՝ առանձին նվիրատուների անուններով: Յուրաքանչյուր նվիրատու կիմանա, թե որ ընտանիքն է ստացել իր նվիրատվությունը: Եվ յուրաքանչյուր ընտանիք կիմանա իրեն սատարողի անունը: Ամբողջ վավերագրությունը (ստացականներ, նկարներ և այլն) կհրապարակվի մեր կայքում: Եվ դու կտեսնես, որ քո նվիրատվությունը հասնում է իր հասցեատիրոջը: Մեր պարբերական հրապարակումները քեզ կներկայացնեն ողջ ընթացքն այնպես, ասես դու ինքդ ես գումարը փոխանցել ընտանիքներին: Սա մենք քեզ խոստանում ենք: