Երբ կա ցանկություն, գտնվում է հնարավորություն

hayrenaser-logo

Իմ նախորդ հոդվածներում խոսել եմ ազատագրված տարածքներում զարգացման ծրագրերի անհրաժեշտության մասին։ Առավել կարևոր՝ խոսել եմ դրանք հասարակական հիմունքներով իրականացնելու հնարավորության մասին։ Եվ որպես դրա լավ օրինակ` պատմեմ այս մայիս ամսում «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած Բերձորի մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման ծրագրի մասին, որն իրագործվեց «Հայրենասեր»-ի և «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի համագործակցության շնորհիվ։

Ի դեպ, Քաշաթաղում մայիսին ծրագրի իրականացումը խորհրդանշական էր նաև նրանով, որ մայիսի 18-ին է ազատագրվել Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը (նախկին՝ Լաչին)։ Արդեն 21 տարի է ինչ մայիսի 9-ի Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնախմբություններին հետևում է Բերձորի ազատագրման տոնը։
Ավելին

Անի տանող ճանապարհն սկսվում է Քարվաճառից

Արդեն գրեթ

StepanSargsyan

ե մեկ ու կես դար թուրք — թաթարական ( ադրբեջանական ) դաշինքը հայության հանդեպ վարում է ցեղասպանական քաղաքականություն։ Եղեռնից հետո մի խումբ հայ նվիրյալներ հրաժարվեցին հանձնել հայության ճակատագիրը աշխարհի հզորներին եւ չգնացին օտարներից արդարություն մուրալու ճանապարհով։ Փոխարենը նրանք թույլ տվեցին հային տնօրինել իր իսկ ճակատագիրը՝ կազմակերպելով «Նեմեսիս» գործողությունը եւ ենթարկելով ցեղեսպանության կազմակերպիչներին հայ ազգի դատաստանին։ «Նեմեսիս»-ի նվիրյալների օրինակով այժմ էլ մեր սերունդը պետք է տնօրինի իր ճակատագիրը եւ տեր կանգնի մեր Արցախյան հերոսների ազատագրած ամեն մի թիզ հողին, այլ ոչ թե առաջնորդվի օտար տերությունների շահերով։

Ավելին

Երեւանի պաշտպանությունը սկսվում է Քարվաճառից

StepanSargsyan

1993 թվականի մարտի 27-ին սկսվեց հայոց հինավուրց Քարվաճառի ազատագրումը։ Ազերի հրոսակները Քարվաճառը վերածել էին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքները ասպատակելու ռազմական հենակետի։ Միմյանց հաջորդող լեռնաշղթաներով բնականից ամրացված այս շրջանը ազատագրելը դժվար գործ էր համարվում։ Սակայն մեր ազատամարտիկները կայծակնային արագությամբ հաղթահարեցին թշնամու դիմադրությունը եւ արդեն ապրիլի 5-ին հասան ռազ մավարական կարեւորության Օմարի լեռնանցք։ Բոլշեւիկների ձեռքով Արցախը Հայաստանից բաժանելու եւ անբնական սահմաններով ԼՂԻՄ-ի վերածելու արդյունքում Քարվաճառը դարձել էր մահացու վտանգ ներկայացնող սեպ, որի ազատագրումը ռազմավարական անհրաժեշտություն էր։ Արցախի պատշպանու թյան նախարարության պատրաստած Քարվաճառի ազատագրման մասին պատմող մի հաղորդման մեջ այսպես է հիմնավորվում այդ անհրաժեշտությունը .

Ավելին

Կանխենք ապագա սումգայիթները

StepanSargsyan

Փետրվարը այն ամիսն է, երբ հայությունը վերհիշում է թուրք — թաթարական խուժանի ցեղասպանագործության հերթական փորձը՝ Սումգայիթյան ջարդերը։ Այս տարի լրանում է 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ եւ մի շարք այլ քաղաքներում իրագործած հայկական ջարդերի 25-րդ տարելիցը։ Սումգայիթյան ջարդերը դեռ 1890-ականներին սկիզբ առած աբդուլհամիդյան կոտորածների եւ 1915 թվականին Հայոց Ցեղասպանությանը վերաճած ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էին։ Որպես պատասխան ԼՂԻՄ-ի շրջանային խորհրդի Մոսկվա ուղղված՝ Խորհրդային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու դիմումին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ադրբեջանահայության ջարդ։ Ըստ պաշտոնական տվյալների, երեք օր տեւած ջարդերի զոհ դարձան 26 հայեր։ Սակայն փորձագետների ուսումնասիրությունները նշում են 200 — 300 զոհերի թիվը։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի այս պետական քաղաքականությունը դեռ չի դադարել, որի հերթական ապացույցն են Ջուղայի խաչքարարերի ոչնչացումը եւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը։

Ավելին

Պահպանե՛նք վերականգնված արդարությունը

Մոնթեն արդարության մարտիկ էր։ Նա պայքարում էր ընդդեմ անարդարության ընդհանրապես։ Իսկ հայության հանդեպ արվել էր մեծագույն անարդարություն. ցեղասպանության, ջարդերի միջոցով խլվել էր հայրենիքը։ Այդպիսով, Արցախյան հերոսամարտը և դրա արդյունքում ազատագրված մեր հայրենիքի մի մասնիկը այդ անարդարության մասնակի վերականգնման փորձ էր։ Արցախի ազատագրված տարածքը հայ դատի մերօրյա պայքարն է։ Մոնթեն նպատակ ուներ ազատագրել մեր հայրենիքի արևմտյան հատվածում գտնվող Տիգրանակերտը, որպեսզի վերացներ հայության հանդեպ գործված անարդարությունը։ Փոխարենը, նա դա արեց արևելքում՝ ազատագրելով Արցախի Տիգրանակերտը։ Ուրեմն, պահպանե՛նք Մոնթեի և մեր մյուս հերոսների վերականգնած արդարությունը։
Ավելին

«Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմ

«Պիտի ուզենայի, որ ոչ թե խոսքով հարգեն [ինձ], այլ աշխատանքով»։ Մոնթեի խոսքերն են։ Ո՞րն էր Մոնթեի գործը։ Որո՞նք էին նրա նպատակները։ Ի՞նչն էր նրան առաջ մղում։ Ի՞նչը բերեց նրան թշնամու կողմից գերևարված Արցախ։ Ի՞նչ վիճակում է այսօր նրա գործի արդյունքը։ Եվ վերջապես, ի՞նչ աշխատանք կուզեր Մոնթեն, որ մենք շարունակեինք, որով և պիտի հարգեինք իրեն։ Այս հարցերն են, որոնց փորձել է պատասխանել «Հայրենասեր» կազմակերպությունը «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմով։

Հայաստանի պատասխանը. ո՛չ մադրիդյան սկզբունքներին

hayrenaser-logo

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Սաֆարովի ազատ արձակմանը հայկական իշխանությունների նվազագույն պատասխանը պետք է լինի մադրիդյան սկզբունքներից և դրանցում արտացոլված հայակործան գաղափարներից վերջնականապես հրաժարվելը։ Ադրբեջանահունգարական այս խայտառակ գործարքը ևս մեկ անգամ եկավ փաստելու բազմիցս արդեն հերքված այն դրույթը, որ ոչ մի երրորդ պետություն կամ կառույց չի կարող երաշխավորել հայի անվտանգությունն ու պատիվը։ Սա է Սաֆարովի պատմության հիմնական դասը։ Մինչդեռ արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ողջ ընթացքում հայկական կողմի ընդունած կեցվածքն ու դիրքորոշումները խարսխված են հենց միջազգային երաշխիքների դրույթի վրա։

Ավելին

Հայոց աշխարհի աքսիոմները ու հասկացությունների պատերազմը

yekegheciner

Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օգտվելով մայիսի 18-ին նշվող Քաշաթաղի Բերձոր քաղաքի ազատագրման 20-ամյակի առիթից՝ հարկ ենք համարում անդրադառնալ արցախյան հակամարտությանը վերաբերող եզրույթների և հասկացությունների կարևորությանը, քանի որ, ինչպես հեղինակն է նշում, «․․․ սխալ եզրությների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում առանձին խնդիր»։

«Հայրենասեր» կազմակերպություն

Հայ քաղաքական եւ հասարակական միտքը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը։ Լայնածավալ երևույթները վերարժևորելը և հասկանալը ժամանակ է պահանջում։ Տասնամյակների պատմություն ունեցող արցախյան հիմնախնդրի զարգացման դինամիկան հասկանալու և ճիշտ գնահատելու համար բավական չէ հաշվի առնել միայն վերջին տարիների կամ առավել ևս վերջին ամիսների իրադարձությունները։ Նման մոտեցումն ու դրանից արված եզրահանգումները, որպես կանոն, սխալ են լինում։

Ավելին